Ընտրություններից հետո արտագաղթի ալիքն աճում է
«Ամեն ընտրության հաջորդող շրջանում Հայաստանում արտագաղթի զգալի բարձրացում է լինում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ նշելով, որ փլուզվում են մարդկանց հույսերը, որոնք ձևավորվել են ընտրությունների շրջանում:
Տիկին Խառատյանը որակական հետազոտություն է անցկացրել՝ խորացված զրույցներ անելով որոշակի խմբի մարդկանց հետ. «Կարող եմ ասել, որ այն աշխատանքը, որի համար արտագաղթում են, շատ էական ազդեցություն չի ունենում կենսամակարդակի վրա, մարդիկ փախչում են անհուսությունից, իրավական վիճակից, իրավունքի սելեկտիվ կիրառումից»,-ասաց նա:
Ազգագրագետը, ուսումնասիրելով 2011 թվականի մարդահամարի տվյալները, հետաքրքիր դիտարկում է արել. «39-49 տարեկանների խումբը 19-29 խմբի համեմատ մինչև 42 տոկոս պակաս է: Սա շատ մեծ և ծանր թիվ է, ինչը խոսում է, որ կենսափորձով, կայուն, հմտություն, գիտելիք ունեցող մարդկանց պակաս ունենք, այսինքն՝ որակական պակասի մասին է խոսում երկրում»:
Քննարկմանը ներկա՝ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ հավելեց, որ մեր երկրի ներքաղաքական վիճակը հիմնականում կայուն է, իսկ արտագաղթը պայմանավորված է ավելի շատ Ռուսաստանում առկա իրավիճակից. սա վերջին տարիներին Սլավոնական համալսարանի կողմից իրականացված հետազոտությունն է բացահայտել. «Քանի որ Ռուսաստանն է հանդիսանում միգրացիոն հիմնական գործընկերը։ Կան արտագաղթի վերաբերյալ տարբեր տվյալներ, սակայն դրանցից ոչ մեկը իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, քանի որ չենք կարողանում իրականում չափագրել, որովհետև մեր միգրանտները չեն հետևում պետական կարգին, որը նախատեսված է միգրացիոն տեղափոխումների համար»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն էլ նշեց, որ արտագաղթը տարիքային խմբերում մեծ խեղման է բերել, ինչի արդյունքում՝ Հայաստանում տարեցների թվի աճ է գրանցվում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...