Այլևս չկրկնվի. Գերմանիան արձագանքել է ռասիզմի մասին թուրք նախարարի հայտարարությանը
Գերմանիայի ԱԳՆ-ի Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոտը պատասխանել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմար Չելիքին, ով մեղադրել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին ռասիստներին կրկնօրինակելու համար:
«Նա որևէ օրիգինալ հայտարարություն չի անում: Նա կրկնօրինակում է ծայրահեղ աջակողմյան շարժման անդամներին ու ռասիստներին, նրա խոսակցությունը բաղկացած է «քոփի-փաստ»-ից», - ասել էր Չելիքը:
Զիգմար Գաբրիելին ռասիստներին կրկնօրինակելու համար մեղադրած թուրք նախարարի պատասխանը Միխայել Ռոտը չի ուշացրել, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
Գերմանացի նախարարն Օմար Չելիքի խոսքերն անընդունելի է որակել և պահանջել այլևս չկրկնել նման արտահայտություններ գերմանացի քաղաքական գործիչների հասցեին:
Ռոտը պահանջել է կարծիքները հայտնել փոխադարձ հարգանքի պայմաններում և առավել ուշադիր լինել կիրառվող բառապաշարի հարցում:
Հիշեցնենք, որ մինչ այդ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հեռակա բանավեճի մեջ էր մտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պահանջել նրանից չմիջամտել Գերմանիայի ներքին հարցերին։ Գաբրիելը կոշտ քննադատության էր ենթարկել Էրդողանի՝ Գերմանիայի թուրքերին ուղղված կոչը, որով Թուրքիայի նախագահը պահանջել էր գերմանաբնակ թուրքերից «Թուրքիայի դեմ թշնամություն անող» որոշ կուսակցությունների խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն չտալ: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Էրդողանի կողմից ուղղորդված մարդիկ անհանգստացրել են ու սպառնալից նամակներ գրել Գաբրիելի կնոջը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է