Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 21.08.2026 Կոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը Ֆիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցում Հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Լատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 21.08.2026Կոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհըՖիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցումՀերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետԼատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմըԺամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվենՀայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակԿանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանինԹուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. ԴուրանՎթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնքԿառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետըԻսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմիցՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱռաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օրԵրևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողովՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթՄերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարԻնչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Հոբելյանական նշանակում՝ ՔԿ–ում. Փաշինյանի իշխանության օրոք Արգիշտի Քյարամյանը 10–րդ անգամ է նոր պաշտոն ստանում

Հայաստանի ամենափոփոխական և սկանդալային պաշտոնյաներից մեկը՝ 30–ամյա Արգիշտի Քյարամյանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում հասցրել է 10 անգամ պաշտոնի նշանակվել, որից միայն հինգը` ԱԱԾ–ում և Քննչական կոմիտեում։

Մասնագիտությամբ իրավաբան Քյարամյանը, նախքան 2018թ. իշխանափոխությունը աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ապա՝ դատախազությունում։ Երիտասարդ իրավաբանը, սակայն, կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Մասնավորապես, 2018 հունիսի 8-ին Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, իսկ մեկ ամիս անց՝ ՊԵԿ հետաքննության վարչության պետ: 2019 փետրվարի 15-ից նա աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ։ Այս նշանակումից 15 օր անց Քյարամյանը տեղափոխվել է նոր ձևավորված պետական վերահսկողական ծառայություն և նշանակվել ծառայության ղեկավարի օգնական։ Իսկ 2019 ապրիլի 10-ից ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ և այս պաշտոնում մնացել մեկ տարի։

Նշանակումից 5 օր անց Քյարամյանը միաժամանակ զբաղեցրել է ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը (Այդ ընթացքում ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված էին): 2020 մայիսի 4 –ին Քյարամյանը ՊՎԾ–ից տեղափոխվել է քննչական ապարատ՝ 1 օրով նշանակվելով ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Հաջորդ օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն, իսկ մեկ ամիս անց՝ հունիսի 8-ին նշանակվել ՀՀ ԱԱԾ տնօրեն։

Այս պաշտոնից Քյարամյանը ազատվել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8–ին։ Շուրջ երկու ամիս անգործ մնալուց հետո Քյարամյանը դարձյալ նոր պաշտոն է ստացել. 2020թ. դեկտեմբերի 24-ին նա կրկին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն այս անգամ հասցրել է ավելի երկար պաշտոնավարել՝ շուրջ յոթ ամիս։ Իսկ այսօր ահա պարզ դարձավ, որ Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ։ Սա կլինի Փաշինյանի իշխանության օրոք Քյարամյանի հոբելյանական՝ 10–րդ նշանակումը։

Այսպիսով, ստացվում է, որ վերջին երեք տարում Քյարամյանը ամենից երկար աշխատել է ՊՎԾ–ում, սակայն նրա պաշտոնանկություններից ամենից առեղծվածայինը շարունակում է մնալ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատումը։ Ի դեպ՝ ո՛չ Քյարամյանը, և ո՛չ էլ Փաշինյանը մինչեւ օրս չեն մեկնաբանել այս պաշտոնանկությունը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Քյարամյանը ԱԱԾ–ում պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրել է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Նա, մասնավորապես, Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնալսման սարքեր էր տեղադրել ԱԱԾ–ի՝ ռուսական կողմնորոշում ունեցող պաշտոնյաների առանձնասենյակներում և ազատվել այդ պաշտոնյաներից։ Դա, բնականաբար հարուցել է ռուսական կողմի դժգոհությունը և Փաշինյանը պարտադրված է եղել ազատել Քյարամյանին, ըստ էության, այդ կերպ փորձելով թաքցնել կատարվածում մեղքի իր բաժինը։

Ի դեպ՝ հանրության համար այդպես էլ առեղծված մնաց, թե ինչու պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենը պատերազմի թեժ օրերին մի կողմ դնելով իր պարտականությունները, մեկնեց Արցախ։ Հայտնի չէ նաև, թե ինչ մարտական խնդիր է կատարել ռազմաճակատում Քյարամյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի հրամանագրով Քյարամյանը պարգևատրվել է «Արիության մեդալով»՝ 44 օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի և հայրենիքի պաշտպանության համար: