Հա՞յ ես, տատի․ թուրք ոստիկանները տարեց քուրդ կնոջ տանը Աստվածաշունչ են տեսել եւ կատաղել
Դիարբեքիրի քրդաբնակ Հազրոյի շրջանում ապրող 76-ամյա տարեց կինը բողոքել է ոստիկանների կողմից մշտական ճնշումների ենթարկվելու համար։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, տարեց կնոջ թոռները ահազանգել են խմբագրություն, որ իրենց տատին ենթարկվում է ոստիկանների ու զինվորականների ճնշումներին։ Նրանք շեշտել են, որ ամիսներ առաջ թուրքական ոստիկանությունն ու զինվորականները Հազրոյի շրջանում հատուկ գործողություն են սկսել, որի ժամանակ խուզարկել են իրենց 76-ամյա տատի տունը։
«Խուզարկության ժամանակ Աստվածաշունչ են գտել եւ տատիին հարցրել, նրա հայ լինելու մասին։ Տատին շեշտել է, որ ինքը մահմեդական է եւ մշտապես Ղուրան է կարդում, սակայն երբեմն թերթում է Աստվածաշունչը։ Դրանից հետո ոստիկանների հետ ինչ-որ անձիք են եկել, ովքեր սկսել են տատիի հետ հայերեն խոսել՝ փորձելով իբր բացահայտել ծպտյալ հայի»,-նշել են թոռները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է