Ստամբուլի որոշ հայկական դպրոցներ նոր ուսումնական տարին կսկսեն առանց առաջին դասարանցիների
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խոսել է Ստամբուլի հայկական դպրոցների ու այն բարդ իրավիճակի մասին, որում վերջիններս հայտնվել են:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», այս տարի նոր ուսումնական տարին հայկական դպրոցների համար կրկին սկսվելու է մի շարք խնդիներով. որոշ վարժարանների առաջին դասարաններ ընդհանրապես գրանցված աշակերտներ չունեն: Մի շարք դպրոցներ չեն կարողացել փակել իրենց բյուջեի բացը։
Վերջերս հրաժարական է տվել 2011թ.-ին ստեղծված և հայկական վարժարանների խնդիրների լուծմամբ զբաղվող հատուկ հանձնաժողովի տնօրենը՝ խնդիրների լուծման դժվարությունների պատճառով:
Ըստ Փայլանի՝ Ստամբուլում գործող 16 հայկական դպրոցները խնդիր ունեն ղեկավարվելու մեկ մարմնի կողմից, այլ ոչ թե յուրաքանչյուրը մեկ հիմնադրամի անունից՝ ինչպես որ հիմա է:
«Մենք տարիներ շարունակ առաջարկում ենք, որ հայկական դպրոցների կրթական ծրագրերը, ֆինանսավորումն ու այլ հարցեր համակարգվեն մեկ կենտրոնական կառույցի կողմից: Այժմ մենք տարբեր մանր ու մեծ խնդիրների ենք բախվում, որովհետև դա այդպես չի արվում: Հայկական վարժարանների խնդիրների լուծմամբ զբաղվող հատուկ հանձնաժողովի տնօրենի հրաժարականը պետք է բոլորիս սթափեցնի», - ասել է Փայլանը:
Նշենք, որ Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի`կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:
Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրան զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ. Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը