Վահե Գրիգորյանի միտքը ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանը և Սահմանադրական դատարանին. Արեւիկ Պետրոսյան
Այսօր` հուլիսի 10-ին Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում լեզվակռիվ տեղի ուենցավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի եւ Արեւիկ Պետրոսյանի միջեւ:
Դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ պատշաճ կերպով չի ստացել մի քանի նյութեր և չի կարող հայտնել իր դիրքորոշումը:
«1153 էջ նյութ ես չեմ ստացել, ես ե՞րբ պետք է ուսումնասիրեմ այդ նյութը, որպեսզի իմ դիրքորոշումը ձևավորեմ ու կարողանամ բազմակողմանի որոշում կայացնելու վերաբերյալ իմ օբյեկտիվ որոշումն ունենալ»,- ասաց Արևիկ Պետրոսյանը:
Դատավոր Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ իրավիճակին հետևում է ամբողջ երկիրը և պետք է բոլոր ընթացակարգերը պահպանվեն, որպեսզի հետագա որոշումը որևէ մեկի կողմից չքննադատվի և նա կրկին միջնորդեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այս գործով որպես վկա հրավիրել և լսել, ինչին ի պատասխան միջնորդությունը մերժվեց:
Հայտարարությանն ի պատասխան ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդգծեց, որ ՍԴ-ն իր բոլոր որոշումներում առաջնորդվում է միայն օրենքով ու Սահմանադրությամբ և ՍԴ դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ հրապարակայներոն կասկածի տակ առնելու որոշումները կամ գործողությունները:
«Երբ դատարանը կայացրեց որոշում, ապա նշանակում է դատարանն այս հարցը լուծեց, դատավորների մեծամասնությունը որոշեցին, որ այդպես է և մենք պարտավոր ենք դա ընդունել ի գիտություն, ուզենք, թե չուզենք, հակառակ մեկնաբանությունը բերելու է պարզապես անարխիայի ու այդ դատավարությունը վերածվելու է ֆարսի», - ասաց ՍԴ նախագահը։
«Հարգելի նախագահ, թեկուզեւ դատավոր Պետրոսյանի խոսքը քողարկված ակնարկներ էր պարունակում իմ վարքի վերաբերյալ, ես ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներից եւ կողմերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչը որ դուք լսում եք, ինչին որ դուք էստեղ ականատես եք, ես վստահ եմ , որ Հայաստանի Հանրապետությունը արժանի է շատ այլ վարք դրսեւորող Սահմանադրական դատարանի, ես խնդրում եմ անտեսել այդ ամենը, թեկուզ եւ դա դատավորի հասցեին է արված եւ ի վերջո անցնել գործի քննությանը: Ողջ հանրապետությունը մեզ սպասում է այս գործով որոշմանը, ինչպիսին էլ այդ որոշումը լինի»,-ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Ի պատասխան Վահե Գրիգորյանին, ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին` ասելով, որ սպասում է նրա արձագանքին. «Որպեսզի վկայակոչեք հնչեցված մտքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14 հոդվածի 7-րդ կետը` ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանը եւ Սահմանադրական դատարանին»:
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ կողմերին հորդորեց անհապաղ ավարտել այս բանավեճն ու անցնել գործի քննությանը, հակառակ պարագայում հանրությունը արդեն տեւական ժամանակ դիտում է իրենց ներքին բանավեճը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...