Առնվազն տարօրինակ կլիներ, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչները ինքնապաշտպանության համար ոչինչ չունենային․ Սոնա Տռուզյան
Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քննչական կոմիտեի աշխատանքների վերաբերյալ փորձել եմ հնարավորինս ձեռնպահ մնալ հրապարակային դիտարկումներից, բայց այսօրվա հաղորդագրությունն ու դրան կից ներկայացված լուսանկարները ուղղակի ծառայամտության դասական օրինակ են։
Հայտարարում են, թե Որոտանի համայնքապետին ձերբակալել են ընտրակաշառք բաժանելու համար, որպիսիք ներկայացվում է բնակիչներին համայնքի բյուջեից տրված սոցիալական օգնությունը ու որպես ապացույց կցվում զրահաբաճկոնի լուսանկար։
Հարգելիներս, հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկա, որ դրանք անօրինական են, համենայն դեպս համայնքապետին ապօրինի զենք, ռազմամթերք պահելու կասկածանք չեք վերագրել, իսկ նման լուսանկարներով համայնքապետին չեք վարկաբեկում, այլ ձեզ։ Թշնամին Սյունիքում դիրքավորված է ու առնվազն տարօրինակ կլիներ, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչները ինքնապաշտպանության համար ոչինչ չունենային, դրանք անգամ պետությունը պետք է տրամադրեր։
Ի դեպ, Տեղ համայնքում գյուղացիներից մեկը գերեվարվելուց փրկվել էր հենց ինքնապաշտպանական միջոցի շնորհիվ, սպառնացել էր ադրբեջանցիներին նռնակը պայթեցնել, եթե մոտենան, մինչեւ օգնության էին հասել մեր զինվորները։ Հիմա ինչ, գնալու ենք գյուղացուն կալանավորեք ապօրինի ռազմամթերք պահելու համա՞ր... Ինքներդ ձեզ գոնե մի քիչ հարգում ե՞ք։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...