Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ Կենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունը Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր

Կադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստան

62 շիրակցիների գերեվարման գործով վերաքննիչ դատարանը լծվել է իշխանության կամքը կատարելու գործընթացին. Հովհաննիսյան

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում 62 շիրակցիների գերեվարման գործով որպես մեղադրյալ անցնող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի և գերությունից օրեր առաջ վերադարձած շիրակցիների միջև առերեսում դեռևս տեղի չի ունեցել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 3-ին Հայրենիք են վերադարձել Ադրբեջանում գերության մեջ պահվող շիրակցի 12 հայ ռազմագերիներ, որոնք գերեվարվել էին պատերազմի ավարտից հետո՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում։ Նրանց գերեվարման և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու գործով մեղադրյալի կարգավիճակում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որն նկատմամբ հետախուզում է հայտարարել նաեւ Ադրբեջանը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայրենիք վերադարձած գերիների և Ղազարյանի միջև առերեսում եղել է, թե ոչ, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ քրեական գործով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի տուժող, իսկ առերես հարցաքննություն դեռևս չի կատարվել, թեև պաշտպանության կողմը պահանջել էր։

Ինչ վերաբերում է Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին, ապա վարույթն իրականացնող մարմինն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով կալանավորել Ղազարյանին, որը մերժվել է։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մասնակի բավարարվել է և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։

«Միջնորդությունը ներառում էր երկու իրավական պահանջ՝ նախկինում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերացում և կալանավորման ձևով խափանման միջոցի ընտրություն։ Որպես անազատության հետ չկապված խափանման միջոցի վերացման հիմք ներկայացվել էր այն հանգամանքը, որ Արսեն Ղազարյանը խախտել է խափանման միջոցի կարգը և ապօրինի ազդեցություն գործադրել տուժողի վրա»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը, առաջին ատյանի դատարանում, հիմնավորապես ու փաստարկված ներկայացրել էր, որ տուժողի հետ ունեցած առօրյա խոսակցությունը չի հանդիսանում ապօրինի ազդեցության գործադրում և, եթե անգամ այդպիսի ապօրինի ազդեցություն գործադրվել է, ապա դա տեղի է ունեցել մինչև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրությունը, այլ ոչ դրանից հետո, հետևաբար խափանման միջոցի կարգն ու պայմանները խախտված չեն եղել։

Նրա խոսքով՝ վերաքննիչ բողոքում դատախազը դիտավորյալ չէր անդրադարձել այդ հանգամանքին, իսկ երբ պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նշված փաստի վրա, դատախազը ևս ընդունեց, որ պաշտպանական կողմի հիմնավորումները փաստարկված են։ Ըստ Հովհաննիսյանի՝ նման պայմաններում վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարեց մեղադրողի բողոքը, ինչը ոչ միայն անօրինական է, այլև՝ տրամաբանորեն անհասկանալի։

«Այն, ինչին մենք առնչվեցինք այս գործի շրջանակներում, վերաքննիչ քրեական դատարանի նախագահի փոփոխությունից հետո, վերաքննիչ դատարանի իրավական կուրսի փոփոխության առաջին պտուղներն են»,- նշեց Հովհաննիսյանը։

Փաստաբանը քրեական գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում, մասնավորապես, նրա դիտարկմամբ, գործն ունի լայն հնչեղություն, ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ «Իշխանությունն իր ենթակա կառույցներով մեղադրում է Արսեն Ղազարյանին, ով իբր մեղավոր է 60 անձի գերության հանձնելու, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը թշնամուն հանձնելու մեջ։ Այսինքն, մեղադրանքի որոշման համաձայն Արսեն Ղազարյանն է պարտության սիմվոլը, այն միակ պատասխանատուն ու մեղավորը, ում գործողությունների արդյունքում մենք պարտվել ենք այս պատերազմում։ Պետությունն այս մեղադրանքով, իր համար լուծում է մեն միակ խնդիր՝ թիրախավորել Արսեն Ղազարյանին, սլաքներն ուղղել նրա կողմը, նրան, նշանակել պարտության պատասխանատու ։ Դրանով լուծվում է նաև գերիների հարազատների դժգոհության ալիքը անձնավորելով իրենցից հեռացնելու խնդիրը։ Հիմնավորպես կարծում ենք, որ վերաքննիչ դատարանը լծվել է իշխանության կամքը կատարելու գործընթացին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո