Ապացուցման բեռը կրելու է պատասխանող կողմը. Արծվիկ Մինասյան
ՍԴ-ն իր աշխատանքային որոշմամբ ներգրավել է մի շարք պետական կազմակերպությունների, որոնք պետք է տեղեկատվություն ներկայացնեն եւ պատասխաններ հնչեցնեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, առնվազն այս փուլում չափազանց կարեւոր է, որ ՍԴ հնչեն այդ հարցերի պատասխաններ, օրինակ Նիկոլ Փաշինյանը իրավունք ունե՞ր շարունակել երկրի կառավարություն ղեկավարել, միաժամանակ գործադրեր նման ծավալի վարչական ռեսուրսներ, լծակներ եւ իրականացնել, ըստ էության, պետական ընտրակաշառքը:
«Հուսանք, որ ՍԴ-ն կկայացնի իրավունքի վրա հենված որոշում, այլ ոչ թե քաղաքական կոնյուկտուրայից ելնելով կձգտի հերթական արջի ծառայությունը կատուցել մեր պետականությանը»,-ասաց Մինասյանը:
Հարցին, թե ո՞նց են ապացուցելու, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, նա պատասխանեց. «Ապացուցման բեռը կրելու է պատասխանող կողմը: Այսինքն իրենք պետք է ապացուցեն, որ ընտրություններն ապահովել են Սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված ընտրության բոլոր սկզբունքներին համապատասխան:
Խնդիրն այն է, որ մենք պատշաճ ձեւով ներկայացրել ենք, որ այդ խախտումներն ունեցել են զանգվածային բնույթ, կազմակերպված են եղել եւ ամենակարեւորը, ինքն այնքան է այլանդակել ընտրության արդյունքները, որ որեւէ իրական պատկեր այսօր անհնար է ունենալ հասարակության մոտ առկա տրամադրությունների:
Առնվազն գոնե այն մասով, թե ի վերջո, քանի ուժ կարող էին հաղթահարել նվազագույն սահմանը»:
Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է 4 քաղաքական ուժերի դիմումները, որոնք վիճարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները: Այդ ուժերն են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...