Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով Երևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում Ռուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան 100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համար Վանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը» Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղաց Վերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկը Շահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրել

ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համարՎանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղացՎերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկըՇահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարիԿոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհըՖիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցումՀերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետԼատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմըԺամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվենՀայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակԿանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանինԹուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. ԴուրանՎթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնքԿառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետըԻսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմիցՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱռաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օրԵրևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողովՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթՄերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

«Կարճ ասած»․ Իշխանությունը քաջալերում է ձախողակներին․ պարգևատրվեցին «պրավալ» տվողները

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք անձանց կոչում ու պարգևներ տվեց․ բարձր կոչումների տեղատարափ էր։ Պարգևատրվածների ցանկը աչքի անցկացնելիս՝ մեկ անգամ ևս համոզվեցինք, թե որքան է արժեզրկվել այդ մեդալ-պարգևների, կոչումների ինստիտուտը։ Առաջին շարքերում են ձախողակները, կործանողները, սահմանադրության հերն անիծողները, իրենց ոլորտում միջակություններն ու դրանից ցածրերը։ Ինչպես ասում են՝ մարտնչող տգիտության հաղթարշավը շարունակվում է։

Ուսադիրը զգաստության նշան է․ Կարո՞ղ եք ինձ մի նորմալ երկրի անուն տալ, իրեն հարգող համակարգի, որտեղ, ասենք, ցուցարարին քացով խփող ԱԱԾ աշխատողին գեներալ կոչում տան։ Մենք, իհարկե, գիտենք, թե քացով որ կենդանին է խփում՝ հետևի ոտքերով։ Լրագրողները դիմում են ԱԱԾ-, թե՝ ձեր աշխատողը քացի է տալիս, պատասխանում են, թե տեսանյութը կուսումնասիրենք՝ քայլեր կձեռնարկենք։ Տեսանյութը ուսումնասիրեցին, համոզվեցին, որ նման բան արել է և ի՞նչ արեցին․ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհեց գեներալ-մայորի կոչում։ Ո՞ւմ համար, Նիկոլին ծառայելու համա՞ր։ Այս իշխանության բնորոշ գծերից է՝ հրոսի կոչումը, պարգևը տրվում է հակահերոսներին։

Մյուս կոչում ստացածը գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն է։ Շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Գիտե՞ք ով է տիկին Սրբուհին։ Ապօրինի ծագում ունեցող գույքը նա պետք է խլի: Բարի գործ է․ բայց պարզվում է՝ նա անձամբ խուսափում է հայտնել, թե ամուսինը 1 տարում ոնց է 323 մլն դրամ արժողությամբ 2 բնակարանի համասեփականատեր դարձել: Ու ավելին՝ հենց նրանց գույքի օրինականությունը իր կառույցը չի քննում: Այն դեպքում, երբ ոչ բարենպաստ հրապարակումներ արել է մամուլը։

Հատկապես պատերազմից հետո մեզ թվում է, որ եթե որևէ մեկին պարգևատրում են, ուրեմն պատերազմին լուրջ մասնակցության, ներդրման համար է։ Կարդում ենք դատախազի այս տեղակալի մասին հրապարակումներն ու տեսնում ենք, որ պատերազմի օրերին 10 մլն դրամ արժողությամբ «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենա է նրա համար ձեռք բերվել՝ ծառայողական նպատակով: 50 մլն դրամ էլ տվել էին, որ առանձին նստավայր ունենա՝ պատերազմի ծանր օրերին։

Գլխավոր դատախազի մյուս տեղակալ Գևորգ Բաղդասարյանին էլ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գևորգ Բաղդասարյանն անուրանալի ծառայություն է մատուցել այս իշխանությանը։ Նա ատամներով պաշտպանում էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական գործը։ Անգամ Նիկոլի փոխած սահմանադրական դատարանը այս գործը հակասահմանադրական ճանաչեց։ Կոչումներն ու պաշտոնը դիտում ենք փոխհատուցում այն մասնագիտական մինուսի համար, որ գրանցել է Գևորգ Բաղդասարյանն այս գործի շրջանակներում։ Չէ՞ որ պրոֆեսիոնալը ի սկզբանե կհրաժարվել մտնել հակասահմանադրական բեռի տակ, իսկ եթե ստիպված է եղել, ուրեմն ՍԴ որոշումից հետո ինքը անմիջապես կհրաժարվեր մեղադրանքից, դիմում կգրեր ու դուրս կգար գործից, ոչ թե կընկներ սար ու ձոր։ Բայց ոչ, մարդը Քոչարյանի գործը առաջ տանելու ժամանակ պաշտոնեական սանդուղքով բարձրանում է։

Կրկնում եմ՝ եթե մենք ապրեինք նորմալ երկրում, և դատախազը կրծքով, ատամներով, ռելսերի վրա պառկելով պաշտպաներ մեղադրանք, հետո պարզվեր՝ դա ապօրինի է, անմիջապես գործից կհանեին։ Մենք կոչում ենք տալիս։

Դատարանի դահլիճում կոկորդ էր պատռում, թե Շուշին հանձնող չէ, մունաթ էր գալիս, թե Շուշիի ազատագրման օրը ազատագրողներին դատելով չի նշանակում, թե ազատագրման համար են դատում և այլ բաներ։ Այնինչ ի սկզբանե հասկանալի էր, որ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին մեդարյալի աթոռին նստացնելը Արցախը թշնամուն հանձնելու թատրոնի առաջին արարն էր։

Սա էն դատախազության երկրորդ մարդն է, որը աչք է փակում այս իշխանության բոլոր ապօրինությունների վրա՝ կլինի պետական գաղտնիքի հրապարակում, Փաշինյանը ապօրինի հրամաններ է, 44 օրվա ստեր, քաղաքացիական պատերազմի կոչեր և այլն։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Կարո՞ղ է որևէ մեկը ասել, թե որ արժանիքի համար այս մարդը նման կոչման արժանացավ։ Պատերազմից հետո Աբազյանը մի քանի անգամ գաղտնիության պայմաններում հանդիպել է Ադրբեջանի ԱԱԾ տնօրենի հետ, մամուլի աղմուկից հետո նոր ստիպված հանրայնացրել են։ Ու այդ ամենի արդյունքում գոնե մեկ գերի չի կարողացել վերադարձնել։

Մայիսի 12-ից Հայաստանի տարածքում են 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորներ․ արդեն երկու ամիս՝ մեր երկրից դուրս չեն գալիս, ամրացել են։ Նա բան չունե՞ր անելու։ ԱԱԾ տնօրենին ինչի՞ համար ես պահել, մի հատ էլ գեներալ ես սարքում։ Քաղաքում հաճախ ենք տեսնում ադրբեջաներեն խոսողների, կան բազմաթիվ կասկածներ, որ Հայաստանը լցված է ադրբեջանցի գործակալներով։ Հայաստանում կան հատվածներ, որոնք վերահսկում են ադրբեջանցիները, և այդ տարածքներից կարող են ադրբեջանցիներ ներթափանցել մեր երկիր։ Եթե էս ամենը հանդուրժող մարդկանց կոչում ես տալիս, ուրեմն նրանք անգործության են մատնված քո թույլտվությամբ։ Ուրեմն այդ անողնաշար կեցվածքը դու ես խրախուսում, քաջալերում։ Եթե դա է տրամաբանությունը, ապա միանգամից գեներալ-գնդապետի կոչում տվեք, որովհետև սրանից վատ վիճակ ուղղակի անհնար է պատկերացնելը։

Փաշինյանի մանկության ընկերը՝ Վահե Ղազարյանը, որը երևի հենց այդ արժանիքի շնորհիվ էլ ոստիկանապետ դարձավ, ոստիկանության գեներալ-մայորի կորչում է ստացել։ Վահե Ղազարյանը միքանի բանով է հայտնի՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է 1500 ոստիկան, որպեսզի նա 200 մետր ճանապարհ կտրի և, ասենք, կառավարության շենքից գնա սոցապնախարարության շենք։ Վահե Ղազարյանն աչքի ընկավ նրանով, որ ոստիկանների համազգեստը հանում էր և սովորական քաղաքացիական հագուստով ուղարկում Նիկոլի միտինգին մասովկա ապահովելու։ Երևանից ուղարկում էր Սյունիք՝ ընտրելու։ Ուրիշ բանով այս մարդը աչքի չի ընկել․ ուրեմն սրա՞ համար եք տվել գեներալի կոչում։ Թե՞ նրա համար դարձրիք գեներալ, որ մեր երկրում ամենաթողությունն այնքան շատ է, որ օր ու մեջ զենքով իրար հարց են լուծում, Երևանի կենտրոնում մարդ են սպանում, ով ոնց ուզում՝ կրակում է։

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը գեներալ-մայորի կոչում է ստացել: Այդ մարդու անունը համացանցում փնտրելիս միայն սկանդալներ ենք կարդում։ Օրինակ՝ կարդում ենք, որ Գյումրիում հունվարի 15-ին Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան է կազմակերպել՝ Քոչարյան Անդոնի հետ միասին։ Գյումրիից ադրբեջանական գերության մեջ գտնվողների հարազատներին համոզել էին, թե՝ պետք է ակցիա անեք, որ Նիկոլ Փաշինյանը բանակցի ու ձեր երեխեքին վերադարձնի։ Գրում են, թե Աշոտ Զաքարյանը էլի նույն միհոգավորի հետ հետ զբաղվում էր Եռաբլուր Նիկոլի երթը մարդաշատ դարձնելու համար՝ այն մարդկանց ստիպելով մասնակցել, որոնք ինչ-որ խախտումներ են թույլ տվել մարտադաշտում։

Դուք տեսնո՞ւմ եք, թե պարգևատրման համակարգը ինչպիսի հիվանդ է։ Պարգևատրումները օպարգևավճարի պես են՝ ոչինչ չանելու համար։ Ինձ համար անհասկանալի է, երբ հայրենիքը թուրքին նվիրած թիմն ինքն իրեն պարգևատրում է, գեներալի կոչում է տալիս։ Ընդ որում, թույլ զինվորականին տալիս են գեներալի կոչում, իսկ, ասենք գեներալ Խաչատուրովին զորացրում են, որովհետև ասենք դեմ է, որ Տավուշից տարածքներ հանձնվեն թշնամուն։ Գնդի հրամանատարի են զորացրում, որն ասում է՝ պայքարում էի, որ թուրքը Մեղրի չմտնի։

Ու հանկարծ կարդում ենք, որ պետական հիմնարկներում աշխատողները, որոնք աշխատել են ՔՊ-ի համար՝ ներգրավվելով ցուցակներում, պարգևատրումներ և այլ հավելավճարներ են ստանում՝ ցուցակներով: Կեցցե ծառայամտությունը:

Կարճ ասած՝ այս իշխանության դեմքը սա է՝ խրախուսվում են հիմնականում պրավալ տվողները, վերջացած ձախողակները։ Ու տպավորություն է, որ դիտամբ ընտրված մարդիկ են ու հենց սահմանադրության հերն անիծելու համար են պարգևատրում ստանում։ Ու սահմանադրության հերն անիծողներին պարգևատրելիս միշտ հղում է արվում սահմանադրության հոդվածը։

Հերոսներին ոտնահարել, վախտկոտներին փառաբանել․ սա՛ է այս իշխանության դեմքը։

Պարգևատրվողներին էլ ասեմ՝ շատ չոգևորվեք, Փաշինյանը վաղուց ապացուցել է, որ ում գեներալի կոչում է տալիս, ամիսներ անց հանում է գործից՝ չմոռանալով պախարակել։ Երբ ոչ թե պեռտությանը մատուցած ծառայությունների համար են մեդալ ու կոչում տալիս, այլ մեկ հոգու ծառայելու համար, ուրեմն հենց այդ մեկ հոգու առաջ դադարես կզելը, անմիջապես կդառնաս թշնամի։

Կոչում ու պարգև տվողն ինքը հասկանո՞ւմ է պետության արժեքը։ Եթե հասկանար՝ այդպես չէր ցփնի պարգևները։

 

Սևակ Հակոբյան