2 բնակարան, մեկ առանձանտուն, երկու հողմաս և երկու մեքենա․ Փաշինյանի աներձագի կարողությունը
Politik.am-ը գրում է. «Մինչ ընդդիմադիրները շարունակում են դժգոհել, որ երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ և պատերազմի հետևանքով դրանք բազմապատկվել են՝ կյանքը շարունակում է առաջ գնալ ու ամրապնդվում են իշխանական ընտանիքի անդամների ֆինանսական հնարավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին, օրինակ, պատգամավոր դառնալուց հետո էական դրական տեղաշարժ է արձանագրել իր կյանքում։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի, Հրաչյա Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո 2 800 000 դրամով գնել է HYUNDAI SONATA 2.4 մակնիշի մեքենա և 2 000 000 դրամով BMW X5 4.6 IS մակնիշի ավտոմեքենա։ Մինչ պատգամավոր դառնալը Հրաչյա Հակոբյանը ունեցել է ևս երկու մեքենա՝ BMW X5 4.6 IS և ISUZU AXIOM 3.5 I։
Պատգամավորը հարկային տարվա ընթացքում (2020) գնել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որն արժեցել է 12 500 000 դրամ։ Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ լրատվամիջոցները գրեցին առանձնատան ձեռքբերման մասին՝ Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ այն ձեռք է բերել վարկով․ «20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի, տվել եմ կանխավճար»,-ասել էր Հակոբյանը։
Ըստ ներկայացված հայտարարագրի, Հրաչյա Հակոբյանը 2020 թվականին Ամերիա Բանկից երկու անգամ վարկ է ստացել՝ մեկը 20 000 դոլարի, մյուսը 4 մլն դրամի չափով։ Նույն տարում ԱԺ-ից Հրաչյա Հակոբյանը ստացել է ավելի քան 7 մլն 800 հազար դրամ աշխատավարձ։
Նկատենք, որ ըստ հայտարարագրի պատգամավորը ունի նաև երկու բնակարան և երկու հողամաս։ Հետաքրքիր է, որ 2018 թվականի հայտարարագրում Հրաչյա Հակոբյանը միայն մեկ հողմասն է նշել հայտարարագրում, այն դեպքում, երբ 2020 թվականի հայտարարգում նշվել է, որ հողամասերից մեկը ձեռք է բերել 2005 թվականի մարտի 29-ին, իսկ մյուսը նույն տարվա ապրիլի 2-ին։
2020 թվականին Հրաչյա Հակոբյանը ձեռք է բերել նաև նոր մեքենա՝ HONDA CR-V 2.4 I, որն արժեցել է 7 500 000 դրամ»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...