Իրանի վրա հարձակվելու համար թույլ չենք տա օգտագործել Իրաքի տարածքը
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին ասել է. «Երբեք ոչ մի երկրի թույլ չենք տա հարձակվել հարեւան երկրի, այդ թվում Իրանի, վրա՝ օգտագործելով մեր երկրի տարածքը»:
ISNA լրատվական կայքի հաղորդման համաձայն, Հեյդար Ալ-Աբադին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել է, որ յուրաքանչյուր ոտնձգության դեպքում Իրաքը պատրաստ է կանգնել իր հարեւան Իրանի կողքին: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Իրան-ԱՄՆ պատերազմի ժամանակ Իրաքն ում կողքին կկանգնի, Հեյդար Ալ-Աբադին պատասխանել է. «Իմ հայատարարությունը շատ պարզ է: ԵՎ ինչպես բազմիցս կրկնել եմ, մենք երբեք թույլ չենք մեր երկիրն օգտագործել մեր հարևանների, այդ թվում ԻԻՀ վրա հարձակման համար: Մենք ունենք մեր շահերը և խնդրում ենք բոլոր երկրներին հարգել Իրաքի անկախությունը»:
«Մենք նաեւ դեմ ենք Իրաքից դուրս սկսվող պատերազմներին: Մենք եւ Սիրիան շատ վնասներ ենք կրել ահաբեկչական խմբավորումների պատճառով: Դա է պատճառը, որ մենք դեմ ենք որեւէ երկրում պատերազմի առաջացմանը»,- ավելացրել է Հեյդար Ալ-Աբադին:
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը