Որտե՞ղ է գտնվում նիկոլականների «ապագան»
ԱԺ արտահերթ ընտրություններին մանսանկցող թուրքի դեմ ծնկած Նիկոլը և իր թիմն առաջնորդվում էին «Ապագա կա՛ ապագա» կարգախոսով...
Դեռ ընտրություններից առաջ սփյուռքում ապրող մեր նիկոլապաշտ համերկրացիները իրենց սոցցանցերի էջերը զարմադրել էին այդ կարգախոսով, սակայն ինչպես տեսանք, շատերը այս 3 տարում չվերադարձան Հայաստան և չապրեցին իրենց կուռքի կողմից ղեկավարվող երկրում՝ գերադասելով հայրենիքը սիրել հեռվից... Հատկապես անընդունելի են այլ երկրների հայազգի քաղաքացիները, որոնք փորձում են հեռվից մեզ՝ հայաստանցիներիս սովորեցնել սիրել Նիկոլին և իրականությունից կտրված լինելով բարոյախրատական ճառերով են հանդես գալիս և խիստ զայրանում, երբ նրանց բացատրում ես, թե Նիկոլն ինչպիսի չարիք է Հայաստանի և հայության համար...
Սակայն, ընտրություններից հետո մի այլ տենդենց է նկատվում... Հայաստանցի մոլի նիկոլապաշտները, իրենց սոցցանցերի էջերում տեղադրելով «Ապագա կա՛ ապագա» կարգախոսներով նկարները մասսայաբար լքում են Հայաստանը, իրենց իրական ապագան փնտրելով Մոսկվայում, Յակուտսկում, Օմսկում, Ուֆայում, Կրասնոդարում, Սոչիում, Վորկուտայում և այլուր...
Այո՛, նիկոլականների համար իրական ապագան, օրինակ՝ Վորկուտայում է, բայց ո՛չ Իջևանում կամ Գյումրիում, քանի որ այնտեղ են նրանք գտնում իրական աշխատանքը և իրական վարձատվությունը, այլ ոչ թե Հայաստանում, որտեղ իրենց կուռքը՝ ստախոս Նիկոլը կարող է կառավարության նիստին հայտարարել, որ «3 տարվա ընթացքում մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով»...
Ստացվում է, իրենց ապագան Վորկուտայում և Յակուտսկում փնտրող և գտնող նիկոլականները մեզ թողեցին դավաճան Նիկոլի, նրան սատարող թուրք-ադրբեջանական տանդեմի հույսին և հեռացան՝ շատ լավ գիտենալով, որ իրենց կուռք Նիկոլի հետ որրևէ ապագա Հայաստանը և հայաստանցին չունի և չի էլ կարող ունենալ...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...