Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են Մատենադարան Հառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին ՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից Կադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում Մեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհ Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Էսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն է Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը

«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

Արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու մասին Քոչարյանի հայտարարությունը մոտիվացնում է ընտրազանգվածին

 

Երեկ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովը: Հանդիպման ժամանակ հայտարարվեց արտահերթ ընտրություններում քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների մասին, ներկայացվեցին իրավիճակի տեսլականն ու կանխատեսումները: NEWS.am-ի թղթակիցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին խնդրել է ներկայացնել ստեղծված իրավիճակի եւ իրադարձությունների հնարավոր զարգացման վերաբերյալ իր տեսակետը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նախօրեին կայացած առաջին ընդհանուր ժողովի ժամանակ կասկածներ հայտնեցին՝ մատնանշելով մի շարք ենթադրյալ խախտումներ:

Ինչպես հայտնի է, դաշինքը մտադիր է այս հարցով դիմել Սահմանադրական դատարան: Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը բավականին մանրամասն ներկայացրեց իրավիճակը: Չնայած շատ բան չներկայացրեց իրավական եւ մարտավարական թեմաներով: Կարծում եմ, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշակի տվյալներ, հիմքեր, նույնիսկ փաստեր կան: Այսպիսով, դաշինքի ներկայացուցիչները կասկածներ են հայտնում 200 հազար ձայնի մասով: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանք կասկածելի անվանեց, եթե չեմ սխալվում: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան բանակի, ոստիկանության, վարչական ռեսուրսների եւ այլ մեխանիզմների օգտագործման վերաբերյալ, որոնք կասկածելի են, կամ լավագույն դեպքում` օրենքի սահմանի վրա են: Ընդհանուր առմամբ, ակնհայտորեն, խոսքը մոտավորապես 200 հազար ձայնի մասին է: Դրան պետք է ավելացնել այն, որ իշխանափոխությունից հետո սա արդեն երկրորդ ընտրությունն է, բայց ընտրողների ցուցակները չեն ճշտվել, եւ մենք, իբր, դեռ ունենք 2 միլիոն 600 հազար ընտրող: Ենթադրում եմ, որ սա բավականին ուռճացված թիվ է: Դրա շնորհիվ է նաեւ, որ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր է: Ցածր մասնակցության պայմաններում ուռճացվում են նաեւ ստացված տոկոսները: Հիմա քաղաքական ուժերը գնահատում են կատարվածը. «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես հայտարարեց Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին: Ավելին, նույնիսկ ՀԱԿ-ի քաղաքական հայտարարության բովանդակությունը գրեթե նույնն էր՝ այն տարբերությամբ, որ ինչպես իրենք են բացատրում, չեն դիմում Սահմանադրական դատարան, քանի որ մեծ ռեսուրսներով եւ իրավական աջակցությամբ այլ քաղաքական ուժեր արդեն դիմել են: Այնպես որ, «Հայաստան» դաշինքը միայնակ չէ իր կասկածների մեջ: Ինչ կլինի արդյունքը՝ կտեսնենք: Կրկնեմ՝ պետք է ենթադրել, որ նրանք ունեն բավական լուրջ հիմքեր Սահմանադրական դատարան դիմելու համար: Խոսվեց նաեւ որոշ նյուանսների եւ անակնկալների մասին, որոնց մասին դեռ չի հաղորդվել: Իմ տպավորությունն այնպիսին է, որ այնքան կարեւոր չէ իրավական, որքան քաղաքական հետեւանքը՝ դիմել Սահմանադրական դատարան եւ կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը:

Ինչի՞ մասին է խոսում ընտրողների պասիվությունը

Մենք կարող ենք արձանագրել, ինչպես ես կանխատեսում էի, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը կամ իշխանության ընտրազանգվածը բավականին, այսպես ասած, միջուկային ընտրազանգված է: Այն ինքնին շատ կազմակերպված է, այնտեղ փոխգործակցության հատուկ մեխանիզմներ են աշխատում: Ինչպես ասում էի, նրանք գնալու են ընտրությունների, եւ Փաշինյանը մասնակցության խնդիր չի ունենա: Նա պարզապես պետք է միշտ մոտիվացնի նրանց, որպեսզի միավորի եւ տոնուսի մեջ պահի: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Փաշինյանը աշխատում էր ոչ թե ամբողջ ընտրազանգվածի վրա, առավել եւս ընդդիմադիր ընտրազանգվածի, այլ իր ընտրազանգվածը եւ սեփական թիմը տոնուսի մեջ պահելու, միավորելու համար, որպեսզի այդ օրը գնան ընտրության: Եվ նրանք գնացին ու քվեարկեցին: Եթե նույնիսկ համարենք, որ ընտրողների թիվը եղել է 2,6 միլիոն, դա առավելագույնը 26-27 տոկոսն է: Կարծում եմ՝ հենց այդքան է նրա ընտրողների թիվը: Բայց քանի որ ընդդիմությունը չկարողացավ մինչեւ վերջ միավորել իր սեփական ընտրազանգվածը եւ մղել դեպի ընտրատեղամասեր, Փաշինյանի ընտրողների տոկոսն աճեց եւ հասավ 53 տոկոսի, քանի որ ավելի մեծ ակտիվության դեպքում հարաբերակցությունը այլ կլիներ: Փաշինյանին հաջողվեց համախմբել իր գրեթե ողջ ընտրազանգվածը՝ գումարած-հանած 2-3 տոկոս, եւ նրանց բերել ընտրատեղամասեր: Այժմ ես չեմ անդրադառնում հնարավոր խախտումներին, դրանցով պետք է զբաղվեն նրանք, ովքեր արդեն զբաղվում են. արդյունքը կերեւա Սահմանադրական դատարանի որոշման մեջ: Իսկ ընդդիմությանը, ընդհանուր առմամբ, չհաջողվեց համոզել իր ողջ ընտրազանգվածին, որ ընտրությունները չափազանց կարեւոր եւ վճռորոշ կարող են լինել: Ինչպես ասում են՝ նրանք չկարողացան տեղ հասցնել:

Ի՞նչ դեր են խաղացել «նախկինների» մասին մշտական ​​հիշատակումները եւ ինչպե՞ս հաղթահարել դա:

Դա, իհարկե, ընդհանուր առմամբ, աշխատել է: Բայց պետք է հաշվի առնել հետեւյալը՝ 2018 թվականի ընտրություններին հանդես գալով նույն կարգախոսներով՝ Փաշինյանին եւ իր թիմին հաջողվեց ստանալ 73-74 տոկոս ձայն: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ չնայած «նախկինների» մասին փաստարկներին՝ Փաշինյանին հաջողվեց 20 տոկոսով ավելի քիչ ձայն հավաքել, քան երեք տարի առաջ. գրեթե նույն մասնակցության պայմաններում տարբերությունը մեկ տոկոսից էլ պակաս է: Ընտրողների 20 տոկոսի համար այս փաստարկներն այլեւս համոզիչ չէին: Այլ հարց է, թե այս 20 տոկոսն ուր է գնացել՝ ընդդիմության մո՞տ, քանի որ նախորդ ընտրություններում այն ​​գրեթե բացակայում էր, թե՞ միացել է չմասնակցածներին: Այո, «նախկինների» թեման դեռ ազդել է, բայց շատ ավելի համեստ, քան, օրինակ, 2018 թվականին եւ դրանից հետո: Բայց այդ, այլ գործոններ նույնպես ազդել են՝ ընտրությունների կազմակերպման մեխանիզմները, մասնակցությունը, սակայն կարծում եմ, որ ամենագլխավոր մեսիջը, որն ազդում էր յուրաքանչյուր ընտանիքի վրա, այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կապիտուլյացիան ստորագրելուց հետո, ակնարկում էր, երբեմն նաեւ շատ թափանցիկ, որ արդեն խաղաղություն է լինելու, այլեւս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սուր հակամարտություն չկա, եւ Հայաստանի կողմից ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, այսինքն՝ չհակադրվելու քաղաքականության դեպքում, որի վառ օրինակը հազարավոր ադրբեջանցի զինվորների՝ Հայաստանի տարածք ներխուժումն էր, երբ մեր կողմից ոչ մի կրակոց չարձակվեց, պատերազմ չի լինի:

Այսինքն՝ յուրաքանչյուր ընտանիքին մեսիջ էր ուղարկվում, որ այլեւս պատերազմ չի լինելու, որ ամուսիններն ու որդիները այլեւս չեն գնալու պատերազմի, չեն զոհվելու, եւ երբեմն նույնիսկ իրենք են որոշելու, թե որտեղ են ծառայելու: Ցանկացած ընտանիքի, ծնողի համար սա շատ կարեւոր մեսիջ է, որը, ամեն դեպքում, ազդում է ենթագիտակցության վրա: Երբ նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանք հայտարարում են, երբեմն երրորդ կողմերի միջոցով, որ մեկ այլ թեկնածուի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի խոստումները նոր պատերազմի կհանգեցնեն, դա անմիջապես հակադրության մեջ է մտնում յուրաքանչյուր ծնողի ինքնապաշտպանության բնազդի հետ: Փաշինյանի այս մեսիջը շատ հասկանալի էր մարդկային, այլ ոչ քաղաքացու տեսակետից: Կարծում եմ ՝ դա ընկացվեց: Այլ հարց է՝ դա վատ է, թե լավ: Նորմալ հասարակություններում քաղաքացին եւ մարդը ոչ միշտ են հակադրվում: Մեր երկրում այդ մեսիջը հեշտությամբ ընկալվեց, եւ ծնողի ու քաղաքացու միջեւ ընտրություն կատարելիս՝ զգալի մասը ընտրեց ծնողին:

Ընդհանրապես, յուրաքանչյուրին ասում էին այն, ինչ նա ուզում էր լսել: Ծնողներին՝ ձեր որդիները, ամուսինները այլեւս չեն գնալու պատերազմի, չեն կռվելու, չեն զոհվելու, վտանգ այլեւս չկա: Գործարարներին՝ արդեն կարող եք էժան Ադրբեջանի տարածքով դուրս գալ դեպի Ռուսաստան: Արտագնա աշխատանքի մեկնողներին ասում էին, որ կարող են հեշտությամբ մեկնել աշխատանքի: Մանր առեւտրականներին նույնպես որոշ բաներ էին խոստացել: Այլեւս չեմ խոսում խոշոր բիզնեսների մասին: Ասում էին, որ Թուրքիան նույնպես կբացի իր սահմանները, եւ ... Այնպիսի տպավորություն է, որ մենք ունենք հզոր արտադրություն, եւ միակ խնդիրը արտահանումն ու վաճառքի շուկա գտնելն է: Արդյո՞ք սա հասարակության միամտությունն է: Փաստը մնում է փաստ, որ նա կարողացավ յուրաքանչյուրին հասցնել այն, ինչ ուզում էին լսել, ինչը չհաջողվեց ընդդիմությանը:

Երկրորդ նախագահը մեկուկես տարի անց կանխատեսում է արտահերթ ընտրություններ: Ի՞նչ է մեզ սպասվում այս ընթացքում:

Քոչարյանը ասում է, որ ներքաղաքական խորը ճգնաժամի պատճառները այս ընտրություններով չեն լուծվում: Ավելին, դրանց ավելանում են նոր թեմաներ, նոր նրբերանգներ, գուցե, նոր պայմանավորվածություններ: Եռակողմ հայտարարության դրույթների եւ մոսկովյան պայմավորվածությունների՝ Հայաստանի համար շատ կարեւոր կետեր ի կատար չեն ածվել՝ գերիների վերադարձ, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերի դուրսբերում: Այս ամենը չի կատարվել, եւ կատարելու համար Ադրբեջանը նոր պայմաններ է դնում: Գերիներին վերադարձնելու համար պահանջվում է ականապատ դաշտերի քարտեզներ՝ չնայած դրանք Արցախի եւ Հայաստանի անվտանգության երաշխիքներն են: Առաջիկայում նաեւ սպասվում են սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներ: Կարծում եմ, որ դրանից հետո նրանք կպահանջեն, չնայած արդեն պահանջում են, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այդպիսով փակել Արցախի թեման: Նրանք անընդհատ բարձրացնում են «Զանգեզուրի միջանցքի» թեման: Այսինքն՝ շատ հարցեր են լինելու, որոնք էլ ավելի են խորացնելու ճգնաժամը: Եվ յուրաքանչյուր նման հարց, յուրաքանչյուր նման փաստաթուղթ կամ դրանց ստորագրումն ու իրականացումը ընդդիմությանը ինչ-որ պահի նոր քաղաքական օրակարգ ստեղծելու հիմք է տալու: Ինչպես նշեց Քոչարյանը, քանի որ այն խնդիրները, որոնք հանգեցրել են ճգնաժամին, չեն լուծվում, եւ դրանց ավելանում են նորերը, տեսանելի ապագայում սպասվում են նոր արտահերթ ընտրություններ: Նրա գնահատականներով՝ դա տեղի կունենա մոտ մեկուկես տարի անց. սա նրա հաշվարկն է, գուցե այն հիմնված է որոշակի տեղեկությունների վրա: Ի վերջո, բոլոր նախկին նախագահները շատ ավելի տեղեկացված են, քան շարքային քաղաքացիները: Բացի այդ, պարզ չէ է, թե ինչպիսին է լինելու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկու ընդդիմադիր ուժեր մտնում են խորհրդարան եւ չեն թաքցնում, որ մտադիր չեն հանգիստ թողնել իշխող ուժին: Հաշվի առնելով, որ խորհրդարանական մեծամասնությունը չունի անգամ երկու երրորդը, որոշակի դժվարություններ կարող են ստեղծվել այդ առումով: Կարծում եմ, որ բավականին բուռն խորհրդարանական կյանք է սպասվում: Եթե ​​դրան գումարենք, ինչպես նշեց Ռոբերտ Քոչարյանը, փողոցը եւս վերահսկողության տակ պահելու մտադրությունը, եւ նրա հանրահավաքների թափը, ինչպես նաեւ ակտիվ քաղաքականությունը լրատվամիջոցներում, ապա կարող եմ ենթադրել, որ որոշ ժամանակ անց՝ լինի դա մեկուկես տարի, երկու տարի կամ մի քանի ամիս անց, իրավիճակը կարող է բավականին բուռն լինել: Ընդդիմության հայտարարությունը արտահերթ ընտրությունների նախապատրաստման մասին մոտիվացնում է նրա ընտրազանգվածին եւ թիմին, եւ բնականաբար, յուրաքանչյուր քայլ, որն արվելու է այս ժամանակահատվածում՝ մինչեւ հաջորդ ընտրությունները, ուղղված է լինելու սեփական դիրքերը ամրապնդելուն՝ հաջորդ ընտրություններում հաղթելու վերջնանպատակով: