Իսրայելի արտգործնախարար. ԱՄԷ այցը Մերձավոր Արեւելքի այլ երկրների հետ խաղաղության ճանապարհի սկիզբ է դարձել
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցը Մերձավոր Արեւելքի այլ երկրների հետ խաղաղության ճանապարհի միայն սկիզբն է, հաղորդում է Reuters-ը:
«Այս այցը խաղաղության ճանապարհի վերջը չէ, սա միայն սկիզբն է»,- ասել է նա լրագրողներին: «Մենք մեկնեցինք մեր ձեռքը: Հուսով եմ, որ այս այցը շատերից առաջինը կլինի, եւ որ մեր նոր ընկերների հետ միասին մենք կշարունակենք պատմություն կերտել ողջ տարածաշրջանում»:
ԱՄԷ-ն եւ Բահրեյնը կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ իրականացվող, այսպես կոչված, «Աբրահամյան փաստաթղթերի» շրջանակներում: Այդ օրինակին հետեւել են Սուդանը եւ Մարոկկոն:
Լապիդը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Իսրայելը համաձայնեցնում է Իրանի քաղաքականությունը Պարսից ծոցի երկրների հետ՝ ասելով, որ չի ցանկանում «ամաչեցնել» հյուրընկալողին, բայց նշել է, որ իր երկիրը մտահոգված է միջուկային գործարքից: «Այն, ինչ մենք պետք է անենք, համոզվելն է, որ այն, ինչ մենք ստանալու ենք Իրանի հարցով, լավ գործարք է»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը այդ հարցը քննարկում է Միացյալ Նահանգների հետ:
Իր երկօրյա այցի ընթացքում Լապիդը Աբու Դաբիում բացել է Իսրայելի դեսպանությունը եւ Դուբայում՝ հյուպատոսությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...