ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աջակցել է Կոնգրեսում կոնֆեդերատների արձանների ապամոնտաժմանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նորից քվեարկել է այն օրինագծի օգտին, որը պարտավորեցնում է ապամոնտաժել Հարավային նահանգների համադաշնության կողմնակիցների՝ Կապիտոլիումում գտնվող 12 արձանները, ինչպես նաեւ նրանց հուշարձանները, ովքեր պաշտպանել են ստրկությունը երկրի տարածքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Axios-ին։
Նախաձեռնությանը հավանություն է տվել 285 կոնգրեսական, 120-ը դեմ է արտահայտվել։ Օրինագիծը նաեւ նախատեսում է դատավոր Ռոջեր Թեյնիի կիսանդրու ապամոնտաժումը, որն արձակել էր այսպես կոչված Դրեդ Սքոթի վճիռը, որով արգելվում էր ԱՄՆ քաղաքացիություն ստանալ սեւամորթներին՝ անկախ նրանց կարգավիճակից։ Այն պետք է փոխարինվի ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին սեւամորթ դատավորի՝ Թուրգուդ Մարշալի կիսանդրիով։
«(Օրինագծի ընդունումը) ի ցույց կդնի այն, որ ամերիկացի լինելով՝ մենք չենք պատվում նրանց, ովքեր փորձել են բաժանել մեզ»,- պարբերականը մեջբերում է կոնգրեսական Ջեյմս Քլայբեռնին (դեմոկրատ Հարավային Կարոլինա նահանգից)։
Ինչպես հավաստիացնում է Axios-ը, օրինագծի ընդունումը թույլ կտա հանել կոնֆեդերատների հուշարձանները բոլորի տեսանելիության դաշտից կամ արձանները վերադարձնել այն նահանգներ, որտեղից դրանք հասցվել են Կապիտոլիումի բլուր։ Այժմ օրինագիծն ուղարկվելու է ԱՄՆ Կոնգրեսի Սենատ, դրա ընդունման համար կպահանջվի 60 ձայն։
2020թ. հուլիսին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը արդեն քվեարկել է կոնֆեդերատների արձանների ապամոնտաժման օգտին ռասայական հակասությունների սրման ֆոնին, մայիսի 25-ին Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով։ Սակայն, պորտալի տվյալներով, օրինագիծն այդպես էլ չի դիտարկվել հանրապետականների կողմից վերահսկվող Սենատում։
Ներկա պահին, կանոնների համաձայն, օրենսդիրները չեն կարող ապամոնտաժել արձանները Կոնգրեսում։ Յուրաքանչյուր նահանգ Կապիտոլիում է ուղարկում երկուական արձան՝ «այն մարդկանց պատվելու նպատակով, ովքեր կարեւոր դեր են խաղացել նրա պատմության մեջ»։ Դրանք կարելի է փոխարինել, միայն եթե նահանգի օրենսդիր մարմինը եւ նահանգապետը համաձայն են դրան։
Հարավային նահանգների համադաշնությունը ժամանակակից ԱՄՆ տարածքում գոյություն է ունեցել 1861-1865թթ.։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ ստրկատիրական հարավի զինվորները, որոնց անվանում էին կոնֆեդերատներ, պայքարում էին հյուսիսցիների դեմ։ Նրանք պատերազմը տանուլ տվեցին, իսկ ստրկությունը վերացվեց։
Արդեն պատերազմի ավարտից հետո Համադաշնության գործիչների հուշարձաններ կանգնեցվեցին հարավային շատ նահանգներում եւ այնտեղ մնում են մինչ օրս։ Շատերն ԱՄՆ-ում դա համարում են ռասիզմի դրսեւորում։ Կոնֆեդերատների հետ կապված խորհրդանշանների եւ անվանումների պահպանման կողմնակիցները համոզված են, որ դրանք երկրի պատմության անքակտելի մասն են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...