Խորհրդարանը պետք է դիմի Եվրոպայի խորհուրդ. պատգամավոր
Հայաստանի խորհրդարանը համապատասխան նախաձեռնությամբ պետք է դիմի ԵԽԽՎ՝ պահանջելով դադարեցնել այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Այս մասին ազատ արձակված Ազգային ժողովի արտահերթ նիստում հունիսի 30-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Խորհրդարանականի կարծիքով՝ օրենսդրական մարմնի մասնակցությունը թույլ կտա նախաձեռնությանը հաղորդել անհրաժեշտ կշիռ եւ նշանակություն։
Նա նորից կոչ է արել պատժամիջոցներ դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ նրանց բանկային հաշիվների վրա։ «Հայաստանի խորհրդարանը նաեւ պետք է համապատասխան նախաձեռնությամբ դիմի ԵԽԽՎ՝ պահանջելով հանել ադրբեջանական պատվիրակության լիազորություններն այդ կառույցում»,- ավելացրել է Զոհրաբյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...