Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին զբաղվե՞լ է Թուրքիայի շահերի լոբբինգով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի կողմից Թուրքիայի շահերի հնարավոր լոբբինգի վերաբերյալ, հաղորդել է Bloomberg-ը:
Արդյո՞ք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ դաշնակից և անձնական փաստաբան Ջուլիանին խթանել է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտաքսելու Թուրքիայի կառավարության ծրագիրը, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձի և ոսկու առևտրով զբաղվող Ռեզա Զարաբի գումարների լվացման մեջ:
Ջուլիանին, իր հերթին, հերքում է Թուրքիայի շահերի համար լոբբիստական գործունեությունը:
Այնուամենայնիվ, եթե կառավարությունը որոշում կայացնի, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետը գործել է այլ երկրի շահերի համար, ապա այն կարող է պահանջել նրանից գրանցվել որպես լոբբիստ՝ բացահայտելով շփումների բոլոր մանրամասները, որոնք ունեցել է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ամերիկայի պաշտոնյաների հետ:
Հետաքննությունը կենտրոնանում է այն բանի վրա, թե արդյո՞ք Ջուլիանին լոբբինգ է արել Թրամփի վարչակազմը այլ երկրի շահերի համար, գրել է Bloomberg-ը՝ նշելով, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը սովորաբար «ավելի մեղմ մոտեցում է որդեգրում», երբ կարծում է, որ գրանցման մերժումը կանխամտածված չի եղել:
Զարաբը ձերբակալվել է Մայամիում 2016 թվականի մարտի 19-ին և իրեն մեղավոր է ճանաչել խարդախության և փողերի լվացման հետ կապված տարբեր հանցագործությունների մեջ:
Գործարարի ցուցմունքները օգնել են դատապարտել Մեհմեթ Հաքան Աթիլլային՝ Թուրքիայի պետական Halkbank բանկի գլխավոր տնօրենի նախկին տեղակալին՝ Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...