Լեգենդար դիրիժոր Ռիկարդո Մուտին կժամանի Երեւան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կունենա ի նվիրում և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավենա փառատոնի հուլիսի 3-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած համերգի մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Մայա Օհանյանը, առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում:
Համերգը կանցնի «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակում (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան):
Ֆիլհարմոնիկ նվագախմբի երկար բանակցությունների արդյունքում լեգենդար դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ռիկարդո Մուտին կժամանի Երևան: Նրա այցի ընթացքում՝ հուլիսի 4-ին, միջազգային բարձր հեղունակություն վայելող Ռավենա փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ՝ մաեստրո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Երևանի օպերային թատրոնում՝ «Եղբայրության կամուրջ՝ արվեստի և մշակույթի միջոցով» խորագրի ներքո: Ռավենա փառատոնն այս տարի նվիրվում է պոետ, փիլիսոփա և մեծ մտածող Դանթե Ալիգիերիի 700-ամյակին:
Մինչ այդ՝ հուլիսի 3-ին, Ռիկարդո Մուտին ներկա կգտնվի իր և Ռավենա փառատոնի պատվին տրվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...