Հայ ռազմագերիների դատավարությանը անհրաժեշտ է ներգրավել միջազգային փաստաբանների․ Բորիս Ավագյան
Այսօր՝ հունիսի 28-ին բողոքի ակցիա էին անում անհետ կործաների և գերիների հարազատները՝ պահանջելով քայլեր ձեռնարկել իրենց որդիներին գտնելու կամ հայրենիք վերադարձնելու համար։ Ակցիայի մասնակիցներին աջակցելու էր եկել նաև Արցախի նախկին պետպաշտոնյա Բորիս Ավագյանը, որը զբաղվել է և շարունակում է զբաղվել գերիների վերադարձի հարցերով։
Լրագրողների հետ զրույցում Ավագյանը նկատեց, որ ծնողների պահանջը հանձնաժողովի ստեղծումն է, որում ներկայացված կլինեն և՛ ԱԱԾ-ն, և՛ կառավարությունը, և՛ ՊՆ-ն, և՛ ծնողների ներկայացուցիչները։
«Պետք է ստեղծել հանձնաժողով, որը լիակատար կաշխատի և ամեն մի հարցին կմոտենա անհատական, որովհետև կան ծնողներ, որոնք գրում են ինձ հարցնում են՝ «բա մեր երեխան դատվում է ու վե՞րջ, էլ չի գալո՞ւ», պետք տրամադրվի իարվաբանական խորհրդատվություն, պետք է մարդիկ հասկանան, որ այդ բեմադրված դատավարությունը, որը տեղի է ունենում դա շուո է միջազգային հասարակության համար»,- նշեց նա։
Ավագյանի կարծիքով՝ հայ փաստաբանների ներգրավվումը Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարությանը կլինի ոչ էֆեկտիվ, անհրաժեշտություն կա ներգրավվելու միջագային փաստաբանների։
Մանրամասն՝ տեսանյութում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը