«Տեղ համայնքում ադրբեջանցիները ավարտել են ինժեներական աշխատանքները, լուրջ սարքավորումներ են տեղադրել».
Տեղ համայնքում ադրբեջանցիները սահմանագծի երկայնքով ավարտել են ինժեներական աշխատանքները։ Եկած օրվանից ինտենսիվ սկսել են պաշտպանիչ խրամուղիների կառուցումը, բետոնից պատնեշներ են տեղադրել։ Հիմա աշխատանքներ չեն տարվում, հավանաբար ավարտին են հասցրել։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
«Մեր տեսանելի հատվածում իրենք արել են այն ամենը, ինչը իրենց անհրաժետ է, այս պահին լուրջ տեխնիկական աշխատանքներ չեն արվում։ Սահմանային հեռավորությունը սկսվում է 200 մ-ից մինչև 1-2 կմ։ Նոր միջադեպեր դեռևս չեն գրանցվել, նախկինում գիտեք` ինչ խնդիրներ կային անասուններ գողանալու հետ կապված։ Խոտհունձի սեզոն է, գյուղացիները շուտով սկսելու են բերքահավաքը, այս առումով, եթե խնդիրներ առաջանան, կդիմենք սահմանապահներին և խաղաղապահներին։ Ադրբեջանցիների տիրապետության տակ մնացած հատվածները չեն մշակվում, էդպես ամայի էլ անցել է»,- ասել է Շադունցը։
Խոսելով բնակչության շրջանում լարվածության և անհանգստության մասին՝ Շադունցը նշեց՝ որպես այդպիսին՝ վախ չկա. «Լարվածություն լինում է, մարդիկ կան, ում դաշտը ավելի մոտիկ է ադրբեջանցիներին, իրենք ավելի շատ մտահոգություն ունեն, որ այդ հատվածի անվտանգությունը ապահոված լինի։ Նման հարցերում գյուղի երիտասարդությունը նույնպես օգտակար է լինում, առաջին բանակային կորպուսը ևս օպերատիվ արձագանքում է»։
Համայնքի ղեկավարը նշել է, որ ադրբեջանցիները գերիշխող դիրքերում են կանգնած՝ սարերի վրա, և դիտարկման հետ կապված որևէ խնդիր չունեն։
«Այնպիսի ժամանակակից տեխնիկա է գործում, որ ցանկացած պահի կարող են տեսնել, թե օրինակ՝ Տեղ համայքնի ղեկավարը իր աշխատասենյակում ինչ է անում»,- հավելել է Ներսես Շադունցը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը