Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Արցախի Արայիկ Հարությունյանը Հայաստանում կոպեկներով գնած 200 հեկտար հողի վրա զինված մարդիկ է կարգել. ինքն էլ գալիս է ուղղաթիռով». Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

Ասում են ՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ու դա է պատճառը, որ մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել պատասխանել հարցին, թե այդ ինչպե՞ս կարող էր գերմանացիների նման խելացի ժողովուրդը գնալ ինքնասպանական քայլի՝ առաջնորդ ընտրելով Հիտլերին։ Պատմությունը կրկնվեց հիմա, և որևէ մեկը չի կարող պատասխանել հարցին, թե ինչպե՞ս կարող է հայ ժողովրդին արհավիրք բերած իշխանությունը նորից իշխանություն ստանալ, ու այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ժողովուրդը մերժեց բոլոր արժեքները, որոնք կրում են նախկինները՝ չտեսնելով, որ այսօրվա ներկաների մեջ նախկիններն են ու նախկինների նախկինները։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես բնորոշեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Ընտրությունները Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին կրկին կառավարություն ձևավորելու հնարավորություն տվեց: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ իմիտացիա է, թե Արցախի 75 տոկոսի կորստի, 5000 զոհի պատճառ դարձած իշխանությանը կողմ է քվեարկել ժողովուրդը, իրականությունն այն է, որ նրանց կողմ է եղել քվեարկելու իրավունք ունեցողների ընդամենը 25 տոկոսը, հետևաբար, սա համապետական ընտրություն չէր, ու սխալ է ասել, թե սա ողջ ժողովրդի ընտրությունն է։

«Մյուս կողմից, այս արդյունքի պատճառն այն է, որ այն կինը, որը կարող է ասել, որ ես այնքան չեմ տխրել իմ որդու մահվան համար, որքան ուրախացել եմ քո հաղթանակի համար, վարչապետ ջան, այդ կնոջ համար՝ Արցախը տվել են, թե չեն տվել, բացարձակ որևէ նշանակություն չունի։ Այդ տեսակը մեր ժողովրդի մեջ, դժբախտաբար, որոշակի տոկոս կազմում է։ Ղարաբաղի տալն այն մարդկանց համար, որոնք այսօր կշտանալու խնդիր չունեն, որովհետև հազիվ կշտացել են, որևէ նշանակություն չուներ»,- ասաց Սրապիոնյանը։

Դիտարկմանը, եթե որոշակի տոկոս է կազմում, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ այդ մտածողությամբ մարդիկ իրենց կողմ քվեներով ապահովեցին Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ այդ մտածողությունը դոմինանտ է, Սերժ Սրապիոնյանն արձագանքեց.

«Եթե մարդը, օրինակ, 5000 դրամը համեմատում է իր անհետ կորած թոռան հետ, եթե մարդը մտածում է, որ 5000 դրամով ավելացված թոշակով մի քանի հաց ավել կառնի, ես այս փաստարկի դեմ որևէ բան չեմ կարող ասել»:

Ըստ Սրապիոնյանի՝ հասարակության այդ հատվածը նաև զոհ է ինֆորմացիոն մեծ հարձակումներին, չփաստարկված հայտարարություններին՝ նախկինների թալանի մասին. զոհ է, քանի որ այդ հատվածը չունի վերլուծական կարողություններ։

Հարցին՝ փաստորեն այդ վերլուծական կարողություն ունեցող ու պետականության զգացողությունն իր մեջ կրող հատվածն էլ զո՞հ է այդ ամենը չունեցող հատվածին, Սրապիոնյանն պատասխանեց.

«Թվի խնդիրն է։ Խորհրդային դպրոցում մեզ ասում էին՝ միշտ քանակը տալիս է որակ։ Ես հիմա հասկանում եմ, որ դա մեխանիկորեն կրկնելը վտանգավոր միտք է, որովհետև քանակը ոչնչացնում է որակը։

Գրականագետի բնորոշմամբ՝ հիմա Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ երկրորդ կապիտուլյացիայի ստորագրմանը պատրաստվող իշխանությանը պետք է ուժեղ հակազդեցություն, իսկ դա կարող են անել այս ընտրությունների արդյունքներով խորհրդարան մտնող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

«Եթե ինքը պետք է գնա երկրորդ կապիտուլյացիայի ստորագրմանը, դա պետք է բերի հաստատի Ազգային ժողովում, բա այնտեղ խելքը գլխին մի քանի մարդ չլինի՞, որ փաստարկի, որ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում դավաճանություն կամ շարունակական դավաճանություն»,- ասաց Սրապիոնյանը՝ նշելով, որ իր համար ակնհայտ է, որ Փաշինյանը կգնա ավելի առաջ և Կառավարությունը ձևավորելուց հետո կստորագրի փաստաթուղթ, որտեղ ոչ միայն Արցախ չի լինի, այլ նաև Զանգեզուր, և այս ամենի մասին գիտեն Փաշինյանին սատարողները, այդ թվում՝ Արցախի մնացյալ մասի նախագահ Արայիկ Հարությունյանը, որին ինքը դավաճան է համարում։

«Հիմա Արայիկ Հարությունյանը, որ ազերիների ոտք չդրած և Նիկոլի ստորագրությամբ նրանց տրված տարածքներում իր հարստությունը կործանումից փրկեց, իմ գյուղին կպած 200 հեկտար հող է գնել՝ կոպեկներով։ Գնել է լավագույն հողերը և իմ գյուղացիներին զրկել է այնտեղ իրենց անասուններն արածեցնելուց։ Ուղղաթիռով է գալիս այդ հողերը տեսնելու, զինված մարդիկ է կարգել, որպեսզի գյուղացներն այնտեղ անասուն չտանեն։ Խոսքը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի մասին է։ Դե հիմա թող բանական մարդիկ ինձ բացատեն՝ ինձ համար տարբերություն կա՞ Արայիկ Հարությունյանի դրած զինված մարդկանց և Շուռնուխում կանգնած ազերիների միջև, որոնք երկուսն էլ թույլ չեն տալիս գյուղացուն իր անասունն արածեցնել»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում