«Ինձ տրավմայի են ենթարկել, ես դժբախտ եմ». Բրիթնի Սփիրսը դատարանում պատմել, է, թե ինչ սարսափներ է ապրում հոր խնամակալության ներքո
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփրսն անձամբ դատարանում պահանջել է դադարեցնել հոր խնամակալությունն իր նկատմամբ, հայտնում են CNN-ը եւ The Hollywood Reporter-ը։
«Ես ստել եմ ու ամբողջ աշխարհին ասել, թե ինձ հետ ամեն ինչ կարգին է, եւ ես երջանիկ եմ։ Ես տրավմաներ ունեմ, ես դժբախտ եմ։ Ես չեմ կարողանում քնել»,- խոստովանել է երաժիշտը՝ դատական նիստին միանալով առցանց ռեժիմով։
Սփիրսը հայտարարել է, որ իր կյանքը վերահսկող մարդիկ իրեն թույլ չեն տալիս եւս մեկ երեխա ունենալ եւ ամուսնանալ։ «Ներարգանդային միջոց է տեղադրված, որ ես չհղիանամ։ Ես ցանկանում էի հեռացնել այն՝ երեխա ունենալու համար, բայց այդ խումբը (խնամակալների) ինձ թույլ չի տալիս բժշկի գնալ, քանի որ չի ցանկանում, որ ես շատ երեխաներ ունենամ»,- նշել է նա։
#FreeBritney activists protest at Los Angeles Grand Park during a conservatorship hearing for Britney Spears on Wednesday, June 23, 2021 in Los Angeles.
Երգչուհու խոսքով՝ իրեն թույլ չեն տալիս նույն մեքենայով երթեւեկել ընկերոջ հետ։ Սփիրսը հայտնել է, որ խնամակալությունն իրեն ավելի շատ վնասում է, քան օգնում եւ զրկում անձական կյանքի իրավունքից։
Բացի այդ՝ ստեղծագործական հանգստի մասին հայտարարելուց հետո Բրիթնիին նրա կամքին հակառակ լիթիում են սկսել տալ։ «Դա ուժեղ թմրանյութ է, որը հինգ ամսից ավելի օգտագործելու դեպքում կարող է մտավոր թերարժեքություն զարգանալ։ Ես ինձ հարբած էի զգում, չէի կարող ոչնչի մասին խոսել ոչ մորս, ոչ հորս հետ։ Ինձ հետեւում էին վեց տարբեր բուժքույրեր»,- պարզաբանել է նա։
Բրթնի Սփիրսի հայրը նրա խնամակալն է դարձել 2008թ․-ին մի շարք սկանդալներից հետո, որոնք կապված էին երգչուհու հոգեկան առողջության հետ։ Ջեյմս Սփիրսը վերահսկում է դստեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Երգչուհին նախորդ տարի փորձել է վիճարկել խնամակալության հարցը, սակայն պարտվել է դատական գործը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...