Տեսականորեն երկու մեկնաբանություն կա․ Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելու հնարավորության մասին
Մենք երբևէ նման պրակտիկա չենք ունեցել, տեսականորեն երկու մեկնաբանություն կա այդ հարցին։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։
«Տեսականորեն երկու մեկնաբանություն է հնարավոր, որ նոր ուժեր չեն լինելու, ինչպես ասաց պարոն Մուկուչյանը, կա նաև իրավական մեկ այլ խմբի դիրքորոշում, որ նման դեպքում մանդատները կարող են բաշխվել հաջորդ կուսակցություններին, այնպես որ խորհրդարանում անցած լինի երեք ուժեր»,–ասաց նա։
Նա նկատեց, որ եղել է քաղաքական հայտարարություն ընտրությունների արդյունքները չընդունելու վերաբերյալ, սակայն որևէ մեկը դեռ չեն դիմել Սահմանադրական դատարան, իսկ դիմումի դեպքում ՍԴ–ն կքննի հարցը։
Նշենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով նույն հարցին, ասել էր․ «Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատներն ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով։ Իսկ այն դեպքում, երբ ամբողջ խմբակցությունն է հրաժարվում մանդատից, մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները։ Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»- պարզաբանել էր ԿԸՀ նախագահը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:


















































Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ