Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Թեհրանը մտադիր չէ երկրից դուրս բերել հարստացված միջուկային նյութեր Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով 100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ

Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էԹեհրանը մտադիր չէ երկրից դուրս բերել հարստացված միջուկային նյութերԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա
Հայաստան

Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակն օրինաչափ էր։ Այս կարծիքին է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

Նշենք, որ հունիսի 20–ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. նրան հաջողվեց հավաքել ընտրողների 53,92% ձայները։ Թեև սոցհարցումներով` ընտրությունների նախօրեին Փաշինյանի կուսակցության և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի միջև տարբերությունը նվազագույն էր, սակայն «Հայաստան» դաշինքին հաջողվեց ստանալ ձայների միայն 21,04%–ը։

Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը Sputnik–ին տված հարցազրույցում ասաց, որ Փաշինյանի հաղթանակը սպասելի էր, բայց ոչ նման տարբերությամբ, հատկապես եթե հաշվի առնենք Արցախյան պատերազմում տարած պարտության գործոնը։

«Եթե հետ գնանք փետրվար, այն մեծ հույսերի, ընդդիմության բազմամարդ զանգվածային ցույցերի ամիս էր։ Սակայն քանակից որակի դրանք չվերածվեցին։ Արդեն այդ ժամանակ կարելի էր հասկանալ», – նշում է փորձագետը։

Ընդդիմության խնդիրը, ըստ Մարկեդոնովի, նաև չհամախմբվելն էր` ամեն մեկն առանձին շարասյուներով էր գնում։ Իսկ գործող իշխանությունն արդյունավետ և ստուգված ռազմավարություն կիրառեց` «հներն ընդդեմ նորերի`ասելով, որ այո, գուցե այսօր մեզ մոտ ամեն ինչ հիասքանչ չէ, բայց հիշեք, թե ինչպես էր նախկինում»։

Փաշինյանի հայտարարությանը, որ երկրում ոչ թե թավշյա, այլ պողպատե հեղափոխություն պիտի արվի, և ինքը հանդուրժող չի լինի նրանց նկատմամբ, «ովքեր թալանում էին երկիրն ու հարստություն դիզում», Սերգեյ Մարկեդոնովը թերահավատորեն է նայում։ Քանի որ նա իր կառավարման ողջ ընթացքում կոշտ գնահատականները հաճախ հարմարեցնում էր պրագմատիկ լուծումներ գտնելու հնարավորության հետ»։

Իսկ Ռուսաստանի ղեկավարության հասցեին Նիկոլ Փաշինյանի երախտիքի խոսքերն ու խոստումները, որ խորացվելու է համագործակցությունը ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ–ի հետ, քաղաքագետը գնահատում է որպես օրինաչափություն։

«Չէ՞ որ Փաշինյանը կառավարման երեք տարիների ընթացքում չհայտարարեց դեպի ՆԱՏՕ «թեքվելու» մասին, չասվեց, որ եվրասիական ինտեգրացիոն ուղին ավարտված է, և այսօր ընտրություն են անում եվրաատլանտիկայի օգտին, ինչպես դա արեցին Վրաստանը կամ Ուկրաինան։ Նման բան չի արվել և, կարծում եմ` չի էլ արվելու», – նշեց Մարկեդոնովը։

Եվ Ռուսաստանի առաջին երկու դեմքերի` Վլադիմիր Պուտինի և Միխայիլ Միշուստինի անունները վարչապետի կողմից առաջին ելույթի ժամանակ հնչեցնելը պատահական չէր։ «Եթե արևմտամետ կողմնորոշման մասին տարածված դիսկուրս կա, պետք է ցույց տալ` որն է կարևոր»։

«Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը չի շփվելու Արևմուտքի հետ։ Ո՛չ, չի նշանակում։ Բայց մի՞թե Սերժ Սարգսյանի օրոք չէր` 2013 թվականին, որ Հայաստանը մի քայլ էր հետ ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելուց։ Երբ ասոցիացիան չստացվեց, համապարփակ խորացված գործընկերության համաձայնագիր եղավ։ Այլ հարց են շեշտադրումները։ Չէ՞ որ Ռուսաստանը ևս, ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի անդամ չլինելով, հանդիպում է Միացյալ Նահանգների հետ, բանակցություններ վարում արևմտյան առաջնորդների հետ», – պարզաբանում է քաղաքագետը։

Մարկեդոնովի խոսքով` ՀՀ ընդդիմությունը պետք է աշխատի սխալների վրա և նախապատրաստվի հաջորդ ընտրություններին։

armeniasputnik.am