Ուշքի եկեք, պարոնայք ոստիկաններ. անգործությունը ևս հանցագործություն է
Բոլորս հայտնի է, որ այս իշխանությունները վաղուց կորցրել են իրականության զգացումը և գործում են բորենիների ոհմակին բնորոշ բնազդով։
Գիտակցելով իրենց անդառնալի վախճանը, իրենց ստահակ կամակատարների միջոցով դիմում են տարբեր ստոր գործողությունների։
Մայիսի 30-ին մեքենան կայանելու ժամանակ դաժան ծեծի է ենթարկվել «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» հասարակական կազմակերպության խորհրդի անդամներից մեկի որդին։
Տուժողը՝ որը հանդիսանում է զինվորական ոստիկանության մայոր, բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքից անցել է արդեն ավելի քան 19 օր, սակայն մինչև օրս որևէ գործողություն չի կատարվել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, այն դեպքում երբ կա տեսաձայնագրություն և ֆիքսված է ստահակների ավտոմեքենայի պետհամարանիշը։
Հարուցվել է քրեական գործ, սակայն ոստիկանությունն ու նախաքննության մարմինները մատը մատին չեն տալիս հաշվի չառնելով, որ տուժողը ոստիկանության ավագ սպա է, իրենց ծառայակիցն է և հանցագործներին բացահայտելը պետք է, որ լիներ իրենց պատվի և արժանապատվության հարցը։
Ուշքի եկեք պարոնայք ոստիկաններ, չէ որ դուք լավ գիտեք՝ անգործությունը ևս հանցագործություն է։
Իշխանությունների խղճուկ և մանրախնդիր լինելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանից կապ են հաստատել «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկի կնոջ հետ, որն աշխատում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պետական կառույցում և պահանջել, որ իր անձնական էջում լայքելու միջոցով որևէ կերպ չարձագանքել ԱԱԾ պահեստազորի սպաների հրապարակումներին։
Իշխանությունները և նրանց կամակատարները դեռ չեն հասկացել կամ չեն ուզում հասկանալ, որ սա նրանց վերջն է, բացառվում է վերարտադրվելու որևէ հնարավորություն, կանգ առեք քանի դեռ ուշ չէ։
«Պահեստազորի սպաների» շարժում


















































Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ