Աշակերտները մականունը դրել են Նիկոլ, հետեւից գոռալով ման են գալիս. դպրոցի տնօրենը պարտադրում է գնալ հանրահավաքին
NEWS.am-ը կրկին ահազանգ է ստացել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչներից։ Այս անգամ էլ գյուղի դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստյանն ուսուցիչներին ստիպում է գալ Երեւան եւ մասնակցել Նիկոլ Փաշինյանի՝ ժամը 20։00–ին նախատեսված հանրահավաքին։
«Տնօրենը 3 տարի է՝ ուսուցչական կոլեկտիվին լարված է պահում։ 2 օր առաջ գնացել է մարզկենտրոն, եկել ու կպել է կոլեկտիվի գլխին։ Այսօր բոլորին հավաքել է, թե պետք է գնանք, միայն մենք չէ, ամբողջ մարզից գնալու են պարտավոր ենք ներկա լինել, ներկա-բացակա է արվելու, մենք մոտենալու ենք անձամբ մարզպետին», – պատմում է մեզ դիմած քաղաքացին եւ հավելում, որ տնօրենը նաեւ սպառնացել է, պարտադրել, որ անպայման ներկա լինեն Հանրապետության հրապարակում։
«Չի ասել, թե կազատի աշխատանքից, բայց շատ վատ է վերաբերվում․ քիչ ժամեր է տալիս, արհամարհում է։ Կողքից ասել են, որ տնօրենն ասել է՝ «տակտիչնի» քթից բերելու եմ, այնքան քիչ ժամ կգրեմ, որ դիմում կգրեն, դուրս կգան։ Երեխաները մականունը դրել են Նիկոլ, հետեւից գոռալով ման են գալիս։ Մարդիկ կան, որ զզված դուրս են եկել աշխատանքից», –նշում է գյուղի բնակիչը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ