Լոռիից, էքսկուրսիայի պատրվակով, բերվելու են երեխաներ, պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին. Ահազանգ
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հունիսի 17-ի առավոտից ստացել է շուրջ 20 ահազանգ՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի դեպքերի վերաբերյալ։ Այս մասին ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
«Ահազանգերը վերաբերում են թե՛ Երևան քաղաքին և թե՛ մի քանի մարզերի, դրանք վերաբերում են դպրոցներին, մանկապարտեզներին, պետական բուժհաստատություններին, մարզպետարաններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, նախարարություններին, այդ թվում՝ պաշտպանության նախարարությանը և դրա կազմում գործող ռազմական ոստիկանությանը։
Այս պահին նպատակահարմար ենք համարում հրապարակել երկու դետալացված ահազանգեր․
1) Լոռու մարզից, էքսկուրսիայի պատրվակով, Երևան են բերվելու երեխաներ, որոնց պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին։ Մեքենաները կայանվելու Շահումյանի հրապարակում։ Երեխաների ծնողների առնվազն մի մասը տեղյակ չէ, որ իրենց երեխաներին պատրաստվում են մասնակից դարձնել հանրահավաքին։
2) Կոտայքի մարզից վարչական ռեսուրսի գործադրման եղանակով հավաքին մասնակցող անձանց ասվել է, որ նրանք պետք է հավաքվեն Ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ «ներկա» ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»