Վանեցյանը Փաշինյանի հետ աշխատանքի մասին. ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, չհետեւել էթիկային
Նախ՝ դա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի իմ առաջին դիմումը չէր։ Հասկանալի պատճառներով այն ժամանակ՝ 2019թ. սեպտեմբերին, դա առավելագույնն էր, ինչ ես կարող էի անել՝ փորձելով կանգնեցնել իշխանության հասած պոպուլիստին ու նրա անբանիմաց, ամեն տեսակ ազդեցությունների ենթակա թիմին։ Այս մասին «Страна.ua»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, որը գլխավորում է «Հայրենիք» կուսակցությունը, իսկ այժմ հանդես է գալիս Հանրապետական կուսակցության հետ համատեղ ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին համարի տակ, պատասխանելով հարցին, թե ինչն է ստիպել նրան հրաժարական տալ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Փաշինյանի կառավարման առաջին տարում, եւ որո՞նք էին վարչապետի հետ ունեցած տարաձայնությունները։
«Հրաժարականի իմ դիմումում ասված է. «Թող իմ հրաժարականը սթափեցնող քայլ լինի՝ «Կանգ առ»։ Մնացած բոլոր դեպքերում կհաղթի պարտքը Հայրենիքի առջեւ։ Խաղաղություն եւ անվտանգություն մեր երկրին»։ Տարերային որոշումները, գործողությունների անվստահությունը, առաջնայինը երկրորդայինից տարբերելու անկարողությունը եւ Փաշինյանի քաղաքականության այլ սկզբունքներ ոչ մի ընդհանուր բան չունեն սպայի պատվի եւ արժանապատվության հետ։
Հրաժարականի իմ դիմումին նախորդել էին աշխատանքի հարյուրավոր օրեր եւ պարզաբանումներ, բայց Նիկոլը շատ բան չէր լսում կամ չէր ցանկանում լսել, չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, չհետեւել պայմանավորվածություններին եւ էթիկային, ընկնում էր վերնագրերի, իրավիճակային որոշումների եւ մեկանգամյա էֆեկտի հետեւից։ Չմտածելով երկրի ու ժողովրդի համար առանձին հետեւանքների մասին։ Եթե անկեղծ, դեռեւս 2018թ. ես հույս ունեի, որ պոպուլիստ Փաշինյանին կարելի է ուղղել պետական եւ ստեղծարար հուն, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդն ունակ չէ երկրի առաջնորդ լինելու, որը վիթխարի քանակությամբ խնդիրներ ունի տնտեսությունում եւ անվտանգության ոլորտում։
Ունեցե՞լ եմ արդյոք հատուկ կարծիքներ ստացված տեղեկատվության մասին։ Այո, ունեցել եմ։ Ես պարբերաբար դրանք հայտնում էի Փաշինյանին, մենք բավական սերտ եւ շատ ենք շփվել, քանի որ հարեւանությամբ էինք ապրում։ Դա նրան ավելի հաճախ էր լարում, եւ որպես արդյունք՝ նա ստացավ հրաժարականի իմ դիմումը, բայց հետեւություններ չարեց։ Ուստի ես, ինչպես եւ խոստացել էի դիմումիս մեջ, շարունակում եմ կատարել պարտքս հայրենիքիս առջեւ, բայց արդեն որպես ընդդիմադիր «Հայրենիք» քաղաքական կուսակցության ղեկավար»,- նշել է նա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ