Զգուշացնում ենք երեկվա տուրիստական ակցիայի թափթփուկներին. պատասխան են տալու իրենց գլխով. Քաջարանի քաղաքապետ
Սիրելի համաքաղաքացիներ, հունիսի 18-ին` ժամը 19։00-ին, հրավիրում եմ բոլորիդ եզրափակիչ հանրահավաքի։ Հանրահավաքը տեղի կունենա Քաջարանի մշակույթի պալատի առջև։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ օրը մենք կամփոփենք նախընտրական քարոզարշավը, և Քաջարանը, մեկ բռունցք դարձած, ցույց կտա իր դիրքորոշումը։ Սա քաղաքական պայքարի վերջին մարտն է, ցույց պիտի տանք մեր հակառակորդին, որ Քաջանց բերդը ամուր է ու աննվաճ, և հարկ եղած դեպքում կպաշտպանի իր արդարությունն ու ճշմարտությունը` շեշտակի ու հզոր հարված հասցնելով ելուզակներին։
Մենք չենք ահազդում, մենք զգուշացնում ենք երեկվա տուրիստական ակցիայի թափթփուկներին, նենգ գործակալներին, պետության ունեցվածքը ապօրինաբար յուրացրած, տնտեսության մենաշնորհը զավթած, թուրքական պոմիդորը հայկականի անվան տակ Ռուսաստան արտահանող առևտրական գռզո-մռզոներին, հազարավոր զոհերի աճյունների վրա թուրքի հետ քիրվայության կամուրջ կառուցողներին։
Պատասխան են տալու իրենց գլխով։ Ամեն քաջարանցի թող հիշի, որ ինքը Սյունյաց նահապետերի զարմից է։ Այստեղ ապրել ու կռվել է Անդովկ իշխանը։ Այս հողը սուրբ է։ Իսկ մենք զգայուն սիրտ ունենք մեր ազգային արժեքների նկատմամբ և պողպատյա կամք` դրանց սպառնացողների դեմ։
Առաաաաջ, դեպի հաղթանակ։
Լավ է լինելու»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ