«Իշխանությունները տապալեցին բանակցությունները, սկսվեց պատերազմ, դա էլ տապալեցին, հիմա վստահ եմ նոր սկսվող բանակցություններն էլ են տապալելու»
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր կայանալու է Պուտին Բայդեն առաջին հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև ԼՂ հիմնախնդիրը: Երկու նախագահներից առաջ նույն հարցը քննարկել են ԱՄՆ և ՌԴ ԱԽ պատասխանատուները, ինչպես նաև արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
Սա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականության համար բացվում են նոր մարտահրավերներ և խնդիրներ, ինչպես նաև հնարավորություններ: Այո, ես կարծում եմ, որ բանակցությունների միջոցով հնարավոր է ունենալ շատ հստակ ձեռքբերումներ: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ պատերազմից հետո պարտվող կողմը կարողացել է լուրջ դիվանագիտական ձեռքբերումներ արձանագրել:
Ցավոք, մենք դա հիմա չենք կարող անել, քանի որ նույնիսկ ԱԳ նախարար չունենք: Իշխանությունները տապալեցին բանակցությունները, սկսվեց պատերազմ, դա էլ տապալեցին, հիմա վստահ եմ նոր սկսվող բանակցություններն էլ են տապալելու: Գործողները տկար են, նորերն են պետք»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»