Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNN Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. Թրամփ Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոն Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է Միրզոյանին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենա

Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համարՎանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղացՎերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկըՇահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարիԿոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհըՖիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցումՀերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետԼատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմըԺամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվենՀայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ

Անթույլատրելի են մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները. Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի իրավական կարգավիճակը, ինչպես նաև այն, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը վերաբերում է պետական մարմիններին և պաշտոնատար անձանց՝ սույն հայտարարությունը վերաբերում է մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց մի շարք հարցերի, որոնք արձանագրվել են Սյունիքի մարզում երեկվա քարոզարշավի ժամանակ՝

1. Անթույլատրելի են մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ: Ավելին, մշտադիտարկումը վկայում է, որ մուրճի հետ կապված բառապաշարն ավելի է բռնության հետ ասոցացվում (օրինակ՝ «սա ժողովրդի չագուչնա, ու հունիսի 20-ին այս չագուչը իջնելուա ձեր դատարկ գլուխներին» և այլն):

Անթույլատրելի է իրավապահ մարմիններով սպառնալը նախընտրական քարոզարշավի մասնակից մյուս քաղաքական ուժերի («ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել» և այլն): Հաշվի առնելով Ոստիկանության ուղիղ ենթակայությունը ՀՀ վարչապետին՝ նման բառապաշարը կարող է սխալ ուղերձ ընկալվել Ոստիկանության տարբեր ծառայողների համար:

Մտահոգիչ է համատեքստը, որում անընդհատ օգտագործվում է «պողպատե մանդատ» արտահայտությունը՝ ասոցացվելով մարդու իրավունքների խախտումների հետ:

Վարչապետի պաշտոնակատարի նման հռետորաբանությամբ ելույթներից հետո այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս նույն սկզբունքով սկսում են ատելության ու բռնության բառապաշարով հայտարարություններ անել՝ սպառնալով Ոստիկանության միջամտությամբ («իրավապահ մարմինների կրունկների տակ եք հայտնվելու (....) ոտնատակ կտանք» և այլն):

2. ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետերի նկատմամբ:

Կոնկրետ դեպքում խոսքը նրա մասին է, երբ խոսվում է քրեական գործեր հարուցելու և քրեակատարողական հիմնարկների մասին, քանի որ Վարչապետը չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկելու հարցերում իրավասություն:

Հարցն այն է, որ համայնքների ղեկավարներն առաջնային մանդատով, ՀՀ քաղաքացու փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված պաշտոնյաներ են, իսկ Վարչապետի պաշտոնակատարի նման գնահատականը նախևառաջ խնդրահարույց է քաղաքացիների քաղաքական իրավունքների, առաջնահերթ՝ ընտրելու իրավունքի երաշխավորման տեսանկյունից:

3. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` զանգվածային ազատումների մասին խոսելը կապվում է աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների և կամայական միջամտությունների հետ:

Նշված հարցերին անդրադարձի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախընտրական քարոզարշավի հավաքների ժամանակ մարդկանց մոտ ընկալվում է հենց ՀՀ վարչապետի, այլ ոչ թե պաշտոնակատարի կարգավիճակով: Հավաքների կազմակերպիչներն իրենք, ելույթ ունեցողներն են ներկայացնում՝ որպես ՀՀ վարչապետ:

Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան