Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ

«Երևանը հնարավորություն ուներ չպարտվել ԼՂ-ի պատերազմում». Ռոբերտ Քոչարյան

 

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հայկական կողմը բացարձակ հնարավորություն է ունեցել չպարտվել Ղարաբաղյան պատերազմում:

«Առաջին հերթին այն (պատերազմը,-խմբ.) չպարտվելու բացարձակ հնարավորություն կար, այն հնարավոր էր կանգնեցնել: Մենք այդպիսի հնարավորություններ ունեինք: Սա պարզապես պատերազմի անտաղանդ կառավարում է: Իսկ ինչ վերաբերում է պատերազմը դադարեցնելուն, ապա այստեղ եղել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը: Եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերի 19-ին», - ասել է Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին, Sputnik Արմենիային և RT-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հայկական կողմը, միանգամայն անհասկանալի պատճառներով, մերժել է այս առաջարկը ՝ պատճառաբանելով, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սխալ կհասկացվի ու դավաճան կանվանվի:

«Մենք ավելին ենք կորցրել, քան եթե այդ ժամանակ պայմանավորվեինք, նրան դեռ դավաճան անվանում են և շատ ավելի մեծ ոգևորությամբ», - ասել է Քոչարյանը:

Ռազմական գործողություններում ձախողման պատճառը նա անվանել է «բուն Հայաստանում անտաղանդ կառավարումը, զորքերի անտաղանդ կառավարումը»:

«Բացարձակ թյուրըմբռնում այն մասին, թե ինչ է պատերազմը, ինչ է զորահավաքը, ինչ է նշանակում մոբիլիզացիոն ռեսուրսի հավաքագրում, ինչ է նշանակում բանակի համալրում: Ցանկացած բանակ լայնամասշտաբ պատերազմի դեպքում միայն իր մարդկային ռեսուրսներով և ներուժով կարող է դիմակայել մեկուկես շաբաթ: Այնուհետև պետությունն իր ամբողջ ուժով գործի է անցնում, իրականացվում է մարդկանց մոբիլիզացում, պահուստների պատրաստում, համալրում», - շեշտել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կայացվել են միանգամայն անհասկանալի որոշումներ, «և այնքան անհասկանալի, որ մեծ կասկած է հարուցվել, թե արդյոք այստեղ կան այլ պայմանավորվածություններ, կա արդյոք դավաճանություն, մի բան, որն արդեն պատկանում է դավադրության տեսություններին»:

«Եվ այդպիսի կասկածները դեռ շարունակում են մնալ: Դրանք պարզապես պետք է ցրվեն ընտրություններից հետո մանրակրկիտ հետաքննությամբ: Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես է հանձնվել Շուշին, նույն Շուշիի պաշտպանության հետ կապված որոշ որոշումներ անհասկանալի են, պարզ չէ, թե ինչպես է հանձնվել Հադրութը, ինչպես ադրբեջանական զորքերը, գործնականում ոչ մի դիմադրության չհանդիպելով, Հադրութից պիկապներով հայտնվել են Շուշիում: Բոլորովին անհասկանալի պատմություն, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն», - կարծում է պետության նախկին ղեկավարը: