Քոչարյանը պատրաստ է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկե
Նախկին նախագահն ափսոսանք է հայտնել Հայաստանի կառավարության նախկին ղեկավարի հեռանալու ու դրան նախորդած իրադարձությունների առնչությամբ։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան։ Այդ մասին Քոչարյանը հայտարարեց ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիա գործակալության հարցին։
Հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին առաջիկա ընտրություններում։
Կարապետյանի վերադառնալու հավանականության ու կարգավիճակի մասին մեր հարցին ի պատասխան Քոչարյանը պատասխանեց, որ պարբերաբար շփվում է նախկին վարչապետի հետ։
«Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի»,-ասաց Քոչարյանը Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և Ruptly–ին տված հարցազրույցի ժամանակ։
Ճշգրտող հարցին ի պատասխան՝ եղե՞լ է այդ թեմայով քննարկում, նախկին նախագահն առաջարկեց հարցը «փակագծերից դուրս թողնել»։
Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ