Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին. Տեսանյութ
Սկանդալային բան չկա։ Այս մասին Արարատի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցին, որի ընթացքում Գասպարյանը դժգոհություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանից։
Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ ձայնագրությունը հունիսի 7-ի է, Պապիկյանն ասաց՝ որևէ մեկնաբանություն չունի՝ չհերքելով խոսակցության փաստը։
Հարցին՝ թիմում և՞ս կարծում են, որ Փաշինյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, քանի որ դա հնչել է Գասպարյանի կողմից, Պապիկյանը խնդրեց ավելորդ հարցեր չտալ։
Դիտարկմանը, թե ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը դժգոհել է Դիանա Գասպարյանից, որ Էջմիածնում ՔՊ քարոզարշավին քիչ մարդ է ներկա եղել, Պապիկյանն արձագանքեց․ «Հեքիաթներ եք պատմում»։
Հիշեցնենք՝ տարածված ձայնագրությունում Դիանա Գասպարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, ասում է հետևյալը․
«Հանուն պետության՝ ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»