Գարեգին Բ-ն ՀՀ-ում Իտալիայի նոր դեսպանի հետ քննարկել է ՀՀ սահմանների նկատմամբ Ադրբեջանի զինուժի ոտնձգությունների հարցը
Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:
Մայր աթոռի տեղեկատվական համակարագից հայտնում են, որ շնորհավորելով և իր բարեմաղթանքները բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-իտալական բարեկամական փոխհարաբերություններն էլ ավելի կզարգանան ու կարդյունավորվեն նորանոր համատեղ իրագործումներով:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք են հանդիսացել քրիստոնեական հավատը և դավանվող նույն արժեհամակարգը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ հարաբերությունների և սոցիալական ու կրթական սերտ գործակցության մասին։
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն Իտալիայի դեսպանին ներկայացրեց իր մտահոգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների, ռազմագերիներին ազատ չարձակելու, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Հայոց Եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող ոչնչացման և յուրացման քաղաքականության առնչությամբ։ Առկա խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը