Բայդեն-Էրդողան հանդիպման նախօրեին Անկարան հայտարարում է Ս-400-ի խնդիրը «լուծելու հնարավորության» մասին
«Ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի հարցի շուրջ լուծում գտնելը «միշտ հնարավոր է»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հաստատելով, որ Թուրքիան պատրաստ է հաշվի առնել իրենց գործընկեների մտահոգություններն այդ համակարգերի առնչությամբ:
«Միշտ կարելի է խելամիտ լուծում գտնել: ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներդրումն ու Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը շատ ավելի խորն է եւ բազմակողմանի, քան F-35-ն ու Ս-400-ը»,-ասել է Աքարը, հաղորդում է Bloomberg HT Turkish-ը:
Թուրքիայի կողմից 2019 թվականի հուլիսին Ս-400-ը ձեռքբերելն առաջացրել է լուրջ լարվածություն Վաշինգտոնի հետ հարաբերություններում, որը համարում է, որ զենիթահրթիռային համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ եւ սպառնալիք են ներկայացնում միության համար: Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները բացառել են թուրքական Ռազմաօդային ուժերին F-35 հարվածային կործանիչների արտադրության ծրագրերից եւ կասեցրել թուրքական ընկերությունների մասնակցությունն ինքնաթիռների համար մասերի արտադրության գործում, ինչպես նաեւ պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի նկատմամբ:
«Համակարգերը ձեռքբերելիս Թուրքիայի գլխավոր նպատակն էր մեր երկրի եւ մեր 84 միլիոն քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած օդային սպառնալիքից»,-հայտարարել է Աքարը:
ՊՆ-ի հայտարարությունն արվել է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպման նախաշեմին: Ս-400 համակարգերը խնդիրներից մեկն են, որոնք խոչընդոտում են Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին եւ կքննարկվեն Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը