Գրանցելով զրոյական արդյունք՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ստիպված են մեղքն ուրիշներին վերագրել. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի ներկայիս իշխանությունները եկել են հստակ կարգախոսերով, սակայն ոչինչ չեն իրականացրել՝ գրանցելով զրոյական արդյունք: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշել է, որ իշխանություններին ոչինչ չի մնում, բացի մեղքն ուրիշներին վերագրելու, իսկ այդ գործում նրանք վարպետ են: «Այս իշխանությունների ներկայացուցիչները, իրենցից փորձագետներ ձեւացնելով բոլոր ոլորտներում, քայքայել են դրանք՝ բանակը, գյուղատնտեսությունը, տնտեսությունը: Սովորաբար իշխանությունները քարոզարշավի ժամանակ շրջում են բնակավայրերն ու ներկայացնում հաշվետնություն կատարված աշխատանքի մասին՝ պարզաբանելով անհաջողությունների պատճառները:
Սակայն դա տեղի չի ունենում: Մենք համոզված ենք, որ այս իշխանություններն արդեն չկան, կա նրանց ստվերը, որը հերթական անգամ մանիպուլացնում է մարդկանց գիտակցությամբ՝ ձգտելով մնալ պետության ղեկին: Կոչ եմ անում մերժել այս իշխանություններին եւ քվեարկել թիմի օգտին, որն ունակ է հաղթահարել ներկայիս ճգնաժամը, չեմպիոնների թիմի օգտին»,-հավելել է Քոչարյանը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին