Մեհրաբի եւ Մեղրիի հրամանատարները մաքուր զինվորական են, ոչ մի անգամ չեն խառնվել քաղաքական պրոցեսներին. Մեղրիի քաղաքապետ
Մեհրաբի եւ Մեղրիի հրամանատարների վերաբերյալ ծառայողական քննությունը դեռ նոր է սկսվում, համոզված եմ, որ դա քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։
«Այնքան ապուշ են, որ հիմնավորել են, թե քաղաքական պրոցեսներին խառնելն է, բայց իրականությունը, որ քաղաքական պրոցեսներին ի օգուտ Նիկոլի չխառնվելն է պատճառը, ծառայողական քննությունը այդ ուղղությամբ է գնալու։ Մեհրաբի հրամանատարն էլ, Մեղրիի շտաբի պետն է եղել, հետո է գնացել Մեհրաբի գնդի հրամանատար։ Երկուսն էլ իմ ընկերներն են։ Ես համոզված եմ, որ քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված, այդպես է եւ նաեւ պաշտոնապես գրված է, որ քաղաքական պրոցեսներին խառնվելու պատճառաբանությամբ են ազատում նրան։ Ծառայողական քննությունից հետո կպարզվի, նրանց մեղադրում են, որ ի օգուտ այլ ուժերի քարոզ են տարել, բայց ես առնվազն մեր մասով, որովհետեւ պայմանագրայինները բոլորը մեր բնակիչներն են, չեմ կարող տեղյակ չլինել, չի եղել ընդհանրապես նման բան, որ նրանք քարոզ անեն։ Անգամ ինձ հետ այդ թեմաներով ոչ մի անգամ խոսակցություն չի եղել։ Մեհրաբի հրամանատարին էլ ճանաչելով գիտեմ՝ մաքուր զինվորական են, արդեն 20 տարի է՝ նրանց ճանաչում եմ, ոչ մի անգամ չեն խառնվել քաղաքական պրոցեսներին, բնավորությունում չկա, բացի բանակից նրանց ոչ մի ուրիշ հարց չի հետաքրքրում»,- ասաց Մխիթար Զաքարյանը։
Զաքարյանը վստահ է, որ չեն էլ հասցնի ծառայողական քննության բուն փուլ մտնել. «Հույս ունենք՝ չեն էլ հասցնի զբաղվել, բայց այս պահին նրանց արգելել են զորամասերի տարածք մտնել, քանի որ քննություն է ընթանում, մնացածից տեղյակ չեմ եղել»։
Մեղրիի քաղաքապետը պատմեց, որ երկու հրամանատարներն էլ մասնակցել են 44-օրյա պատերազմին. «Մեր գունդը գերազանց կատարել է իր մարտական խնդիրը, առաջադրանքը, երկու հրամանատարներն էլ վիրավորվել են, ես եւ Մեղրիի գնդի հրամանատարը նույն սնարյադից ենք վիրավորվել»։
Նա ասաց, որ նրանց փոխարեն այս պահին ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել։
Հարցին՝ արդյոք իրենք կբողոքարկե՞ն իրենց ազատման մասին որոշումը, քաղաքապետն արձագանաքեց. «Նրանք այդպիսի մարդիկ չեն. առաջին տեղում իրենց համար արժանապատվությունն է։ Չգիտեմ՝ նրանք ինչ պլաններ ունեն, բայց շատ մեծ հույս ունեմ, որ հունիսի 20-ից հետո, երբ երկիրը մտնի նորմալ, տրամաբանական հունի մեջ, եւ ընդհակառակը՝ մեր թյուրիմացություն նախարարը իր տեղում չի լինի»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան