Քիմ Քարդաշյանը դրական է արձագանքել Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի սիրավեպին
Հայտնի է, թե ինչպես է Քիմ Քարդաշյանն արձագանքել ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի սիրավեպին։ Page Six-ի աղբյուրը հայտնում է, որ 40-ամյա Քիմի համար դա անսպասելի չի եղել։ Նա արդեն որոշակի ժամանակ է՝ տեղյակ է նրանց հարաբերությունների մասին, ինչը նրան չի անհանգստացնում։
«Քիմին դա բավարարում է։ Նա պարզապես ցանկանում է, որ Քանյեն երջանիկ ու առողջ լինի»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Քարդաշյանն այժմ կենտրոնացած է երեխաների դաստիարակության եւ իր ուսման վրա։ People-ի հաղորդմամբ՝ նրա համար կարեւոր է միայն, որ Քանյեի նոր հարաբերությունները նրան չշեղեն երեխաներից եւ որ նա նրանց հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնի, քանի որ երեխաները սիրում են հորը։
Ամուսինները, որոնք երկու որդի ու երկու դուստր ունեն, ամուսնալուծության գործընթացը սկսել են այս տարվա փետրվարին։
Քանյեն առաջին տղամարդը չէ, որին «կիսում» են Քիմն ու Իրինան։ Քարդաշյանը 2010թ․-ին կարճ սիրավեպ է ունեցել ֆուտբոլիս Քրիշտիանու Ռոնալդուի հետ, նախքան նրա ու մոդելի հարաբերությունների սկսվելը։ Շեյքը մարզիկի ընկերուհին է եղել 2010-2015թթ․։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը