Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալիևի այցը Վրաստան շատ կարևոր է մեզ համար. Բոճորիշվիլի Ալիևը պետական ​​այցով ժամանել է Վրաստան Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ հետախուզության պետը Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի ԱՄՆ-ն չի շտապի օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը հարձակվի Եվրոպայի վրա Իրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը Հայանիստ բնակավայրում ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է Իրանահայերը փորձում են պահպանել բնական կյանքի զգացողությունը Անընդունելի է չմասնակցել գումարի հավաքագրմանը. քաղաքապետը՝ ավտոբուսի վարորդների մասին

Ալիևի այցը Վրաստան շատ կարևոր է մեզ համար. ԲոճորիշվիլիԱլիևը պետական ​​այցով ժամանել է ՎրաստանՀամայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերելԱպօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում էԻսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ հետախուզության պետըԼոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինիԱՄՆ-ն չի շտապի օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը հարձակվի Եվրոպայի վրաԻրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբըՀայանիստ բնակավայրում ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված էԻրանահայերը փորձում են պահպանել բնական կյանքի զգացողությունըԱնընդունելի է չմասնակցել գումարի հավաքագրմանը. քաղաքապետը՝ ավտոբուսի վարորդների մասինԱյսուհետ փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրերՍպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց՝ անկախ ազգությունից, մշակույթից կամ սոցիալական դիրքիցՆոր աղբավայր չենք կառուցում, այլ աղբի վերամշակման գործարան պետք է ունենալՔաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը ռազմական հանցագործություն էԱվտոմեքենան հայտնվել է ձորակում. կա տուժածԿոնկրետ հանձնարարական է. ավագանու որոշումը խախտածները պետք է տուգանվեն. քաղաքապետՆոր նշանակում ՔԿ-ումԿգործարկվի YES Parking բջջային հավելվածըԻսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասինԵրիտասարդ ծանրորդները հանդես կգան բացօթյա ցուցադրական ելույթովՀայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին. դեսպան Վասիլիս ՄարագոսԱպրիլի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրևԲախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհԳերմանիայում զատկական միջոցառման ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվելԲուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-իցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփի «անխոհեմ քայլերը կարող են Միացյալ Նահանգներին ներքաշել լուրջ հետևանքների մեջ». Մոհամմադ ԲաղերԱյն ուղենիշները, որոնք իր համար ընտրում է Հայաստանի ղեկավարությունը, մեզ մեծապես հետաքրքիր են«Օրիոն» տիեզերանավում հեղուկ թափոնները հեռացնելու խնդրի է առաջացելԻրանի Բուշերի ատոմակայանից տարհանել են ռուս մասնագետներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԴոնալդ Թրամփը սպառնացել է երեքշաբթի օրը հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներինՍտեփանավան քաղաքի տասնյակ հասցեներում գազամատակարարման ընդհատում կինիՀՀ Զինված ուժերում տոնում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ ԶատիկըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԱյսօր մակարդակը միջակ է և շատ համեստԱրթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանըԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներինՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխելԱրկի բեկորների պատճառով ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել էՀատուկ համերգով եզրափակվել է Ժամանակակից երաժշտության փառատոնըՍևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակըԺամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ. ԹրամփՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախելՀայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան կիսաեզրափակիչում է

Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան որոշել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման համար հետագա քայլերը

Անդրկովկասում բարի կամքի առկայության դեպքում տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակում կլինի, կսկսի զարգանալ առեւտուրը, երկու երկրների տնտեսությունը: Կարեւոր է, որպեսզի նման կամք լինի: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդների համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որոնց հանձնարարվել է ապաարգելափակել տարածաշրջանաւմ տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ բարդ են: Շատերը ծանր կորուստ են կրել, լքել իրենց տները, կորցրել ամենամոտ հարազատներին: Այդ մասին միշտ կհիշեն:

Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակման մասին բանակցությունների բոլոր մասնակիցները ելնում են հենց դրանից: Ռուսաստանն այդ հարցում օգնում է նրանց:

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում տարածաշրջանում ապաարգելափակման մասին առարկայական քննարկում է ընթանում:

Ինչպես հայտնի է, Հայաստանը դեպի ծով ելք չունի: Հայաստանը շատ բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Հայաստանը ցամաքային սահման ունի Իրանի հետ, սակայն այդտեղ վատ ճանապարհներ են:

Հայաստանի մոտ արտաքին աշխարհի հետ կապ կա միայն Վրաստանի միջով, որտեղ կա ելք դեպի ծով եւ Վերին Լարսի միջազգայի անցակետ՝ միակ ցամաքային երթուղին դեպի Ռուսաստան:

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարեւոր է Ռուսաստանի, ԵՏՄ-ի եւ բոլոր հարեւան երկրների համար։ Ընդ որում՝ Հայաստանը կվերածվի ոչ միայն կարեւորագույն միջազգային տրանսպորտային հանգույցի, որը կկապի Պարսից ծոցի իրանական նավահանգիստները սեւծովյան նավահանգիստների, ինչպես նաեւ Բալթյան եւ խաղաղօվկիանոսյան ռուսական նավահանգիստների հետ, այլեւ կկարողանա սկսել սեփական արտադրության խթանումը, քանի որ հասանելի կդառնան սպառման նոր շուկաները, իսկ երկրից արտադրանքի արտահանման հնարավորությունները զսպող գործոնները անցյալ կդառնան։ Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ դեռ երբեք չեն բացվել եւ, անշուշտ, այս նոր դասավորությունում հիմնական շահառուները լինելու են Ադրբեջանն ու Հայաստանը։ Ռուսաստանն այս հարցում օգնում է նրանց ու տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին։

Աշխատանքային խմբի շրջանակում հետազոտվել են Հայաստանն ու Ադրբեջանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային եւ ավտոերթուղիները։ Գարնանն այդ երկրների սահմանամերձ շրջաններում աշխատում էին տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդոր»-ի եւ ՌԵՈւ ռուս փորձագետները։ Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ավտոմայրուղի եւ երկաթուղի, գնահատել երկու երկրների միջեւ առեւտրային փոխադրումների իրականացման հնարավորությունները։ Գնահատվել է ճանապարհածածկի, երկաթուղու, կամուրջների, խողովակների վիճակը, որոնք անցնում են ճանապարհների տակով։ Ցավոք, գրեթե բոլոր հնարավոր երթուղիները անպիտան էին, եւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը պահանջում է լուրջ ներդրումներ։ Այդ փորձագիտական աշխատանքի արդյունքներով կողմերը կարողացան նշել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հետագա քայլերը։

Աշխատանքի մեծ շերտ կապված է նաեւ իրավական հարցերի հետ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, չկան անցակետեր, մաքսակետեր, այն ամենը, ինչը սովորաբար լինում է հարեւան երկրների միջեւ։ Վերջին 30 տարիների ընթացքում ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը ամեն ինչ արել են, որպեսզի իրենց միջեւ շարժումը անհնար լինի։ Այդ կուտակված ցավոտ խնդիրները պետք է լուծել։ Կատարվում է բոլոր միջազգային նորմատիվային-իրավական ակտերի ինվենտարացում։ Նախ՝ դա վերաբերում է ԱՊՀ-ին, որովհետեւ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մտնում են դրա կազմի մեջ։ Այնպես է ստացվել, որ ամեն անգամ, երբ ստորագրվում են ինչ-որ բազմակողմ համաձայնագրեր, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց հանդեպ միակողմանի վերապահումներ են անում, որոնք բացառում են այդ համաձայնագրերի գործողության տարածումը հակառակ կողմի վրա։ Այդ վերապահումները, որոնք խանգարում են տրանսպորտային հաղորդակցության իրականացմանը երկու երկրների միջեւ, պետք է հանվեն։

Ավելի քան երեսուն տարի երկու երկրների պետապարատները համակարգված աշխատել են մեկը մյուսի դեմ, եւ հիմա նրանք պետք է որոնեն հանգուցալուծում եւ գտնեն փոխզիջումներ։ Մարդկանց համար դա դժվար է, քանի որ նրանց վրա է դրված ամբողջ նախորդ կյանքի եւ նրանց երկրների միջեւ փոխհարաբերությունների պատմության բեռը։

Երբ այս բոլոր լուծումները գտնվեն, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են իրականացնել դրանք, կարելի կլինի սկսել ճանապարհների վերականգնումը եւ դրանից հետո վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունը։ Գլխավորը լավ ապագա տեսնելն է, եւ, իհարկե, կարեւոր է, որպեսզի ոչ ոք այժմ քայլեր չձեռնարկի, որոնք էլ ավելի կդժվարացնեն այս առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- նշեց նա։