Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար այս դավաճանը պետք է պատասխան տա․ Իշխան Սաղաթելյան
«Այսօր առավոտյան կապիտուլյանտը հերթական սուտն է ասել․ ասել է, որ իր կառավարման տարիներին ավելի շատ զենք են ձեռք բերել, քան նախորդ 20 տարիների ընթացքում միասին վերցրած»,- «Հայաստան» դաշինքի՝ Աշտարակ քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Այդ մարդն աչքի է ընկել Սու 30-ների գնումով, որոնք պատերազմի ընթացքում հրթիռ չեն ունեցել։ Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար այս դավաճանը պետք է պատասխան տա», - ասաց Սաղաթելյանը։
«Պետական ինստիտուտները և պետությունը քանդած խմբակը խոսում է պետական կառավարումից։ Մեր երկիրը անտերության է մատնված․ արդեն 15 օր է՝ ՀՀ-ն արտաքին գործերի նախարար չունի, ԱԳ նախարարի տեղակալները նույնպես հրաժարական են տվել՝ պարզ պատճառաբանությամբ և բացատրությամբ։ Նրանք հստակ հայտարարում են, որ չեն ուզում այս դավաճանի գործողություններին մաս դառնալ։ Սա՛ է մեր երկրի վիճակը։ Երեք տարվա ընթացքում ԱԱԾ չորս պետ է փոխել։ Սա՛ է այս մարդու պետական կառավարումը», - նշեց Իշխան Սաղաթելյանը։
«Այո՛, մենք գալիս ենք հենց դա կանխելու։ Հայաստանին պետք է պատասխանատու իշխանություն։ Հայաստանին պետք է իշխանություն, որ տեր կանգնի իր սահմաններին, իր քաղաքացիներին։ Հայաստանում պետք է իշխանություն, որ կապահովի ներդրումներ, աշխատատեղեր, ընդ որում՝ արժանապատիվ աշխատավարձով։ Մենք դա ժամանակին արել ենք։ Ամեն ինչ ձեր ձեռքում է։ Եթե ուզում եք վերականգնել ձեր արժանապատվությունը, երկիրը բերել բնականոն զարգացման հուն, ուրեմն՝ հունիսի 20-ին ընտրեք համար 24-ը», - եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան