Եթե այս երկրում պետք է լիներ մի քաղաք, որի բնակչության 100 տոկոսը պետք է տար իր քվեն Ռոբերտ Քոչարյանին, դա պետք է Սպիտակն աներ
Այն, ինչ երևում է նկարում, փաստ է, իսկ մնացածը` քաղաքականություն...
Մեծ հաշվով ի՞նչ է տեղի ունենում իմ ծննդավայր Սպիտակում։ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը սլանում է Քոչարյանի հիմնանորոգած ճանապարհով, (որը կառքի կածան էր հիշեցնում 90-ականներին), կանգ է առնում քոչարյանական ժամանակներում կառուցված Հրապարակում (ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյան), թեքվում է դեպի ձախ՝ Քոչարյանի ժամանակներում կառուցած Մշակույթի տուն, կանգնում է նույն շինության հարթակում և սկսում է խոսել քաղաքականությունից։ Ինչ որ թվաքանակի հասնող սպիտակցիներ (կարևոր չէ՝ ինչքան) դուրս են գալիս իրենց անհատույց հատկացված բնակարաններից, քայլում են եկեղեցով դեպի ներքև, անցնում են բազմաբնակարանների արանքներով ու գալիս հասնում են հրապարակ՝ Նիկոլին լսելու։ Իսկ այդ եկեղեցին, բազմաբնակարանները ու մնացած ամեն ինչը կրկին կառուցվել են Քոչարյանի ժամանակներում։ Գալիս են լսում են մի մարդու, ով այս 3 տարիներին Սպիտակում մեկ գլխավոր ու մի քանի երկրորդական փողոց է ասֆալտապատել այն պետական պարտքի հաշվին, որն ի վերջո մեր պարտքն է։ Լավ են անում, թող լսեն, իրենց գործն է․․․․ես մի բանի վրա եմ զարմանում՝ ե՞րբվանից գործը սկսեց հետ մղվել խոսքից, թիվն ու փաստը՝ զառանցանքից, աշխատանքը՝ լոդրությունից, կարողությունն՝ անկարողությունից․․․
Ոչինչ, սա էլ կանցնի․․ես էն սպիտակցիներից եմ, ովքեր կառուցել են սիրում ու սիրում են կառուցողներին։ Եթե էս երկրում պետք ա լիներ մի քաղաք, որի բնակչության 100 տոկոսը պետք է տար իր քվեն Ռոբերտ Քոչարյանին, դա պետք է Սպիտակն աներ։ Ու գիտեք՝ ինչն ա հետաքրքիր․․մինչև Նիկոլի գալուստը, սպիտակցիները երազում էին Քոչարյանի վերադարձը․․․
Գագո Ասատրյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան