Մանիպուլյացիան միակ գործիքն է, որը փորձում են կիրառել իշխանությունները. «Պատիվ ունեմ»
Այսօրվա դրությամբ մանիպուլյացիաները միակ գործիքն են, որը Հայաստանի իշխանությունները դեռեւս փորձում են կիրառել։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը վկայում է այն մասին, որ որոշակի բանակցային գործընթացներ, իսկապես, տեղի են ունեցել։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը։
Ընդդիմադիրը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ հանրապետության նախկին երեք նախագահների օրոք ոչ մի անգամ չի ներկայացվել փաստաթուղթ, որն ավելի վատը լիներ, քան ստորագրվեց Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո։ «Հայաստանը դեռ երբեք այսքան նվաստացուցիչ իրավիճակում չէր հայտնվել։ Դա է ժառանգությունը, որը թողնում է Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում։ 30 տարվա ընթացքում բանակցային գործընթացում ձեւավորվել էին որոշակի ինստիտուցիոնալ բազա եւ պոտենցիալ։ Մենք տեսանք, որ երկրի ղեկին կանգնեց մեկը, որը դիվանագիտության առումով մերկ էր, մանր պարզ մարդկային հարաբերություններում եւ քաղքենի որկրամոլության առումով»,- նշեց Գալստյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան