Նախընտրական գժանոց. Օր 3
Ամփոփում ենք նախընտրական քարոզչության երրորդ օրը:
Հունիսի 9-ին վարչապետի աթոռը զավթածը նախընտրական քարոզչությունը շարունակում էր Շիրակի մարզում:
Քարոզչության երթուղին լի էր չնախատեսված կանգառներով: Ուղղակի մի բան չես հասկանում, եթե քարոզչություն եք անում, բայց գյուղերից մեծ մասում կանգառներ չեք նախատեսել, ինչո՞ւ միանգամից չեք գնում Գյումրի: Սակայն կա մի պարզ հաշվարկ՝ ուզում են ներկայացնել, որ չնախատեսված կանգառների ժամանակ էլ են շատ մարդիկ հավաքվում եւ նրանք համակիրներ ունեն ամենուր: Իհարկե չնախատեսված կանգառների եւ հանդիպումների ժամանակ ժպ-ն չի մոռանում հիշեցնել, որ երեկոյան հավաքվելու են Գյումրիում ու համակիրներն անպայման պետք է գան Գյումրի:
Ինչեւէ, Շիրակի մարզի ճանապարհին ժպ-ն անսպասելի կանգնեց Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում, որտեղ քաղաքացիները նրան մոտեցան ու աղուհացով դիմավորեցին:
Քաղաքացիներից մեկը խնդրեց, որ թոռը նկարվի Փաշինյանի հետ: «Ռուսաստանից երեխես եկել է, որ «վարչապետ» ճվա»,– ասաց նա:
Սարալանջում ոչխար մորթեցին Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ՝ հայտարարելով, որ մատաղ են անում մեր զինվորների համար:
Ընդունելի լինի.. արձագանքեց Փաշինյանը:
Արթիկի հրապարակը մինչև ժպ-ի գալը և դրանից հետո նույն պատկերն ուներ։ Հանրահավաքին Արթիկից մասնակցել է մոտավորապես 250 մարդ, մնացածը տեսախցիկի հնարքներ են և ընդամենը բերված մասսովկա։
Հոռոմ գյուղում նրա համար սեղան էին գցել։
«Շնորհակալ եմ կոնյակի համար, ժպիտների համար», - ասաց Փաշինյանը։
Նա ներողություն խնդրեց բոլոր բացթողումների ու սխալների համար։
Գյուղացիները Փաշինյանին խնդրեցին մեկ բաժակ էլ խմել։
«Քարոզարշավին չի կարելի խմել», - ասաց նա։
«Խմե, չխմիր՝ կնեղանամ։ Խմե, լրիվ», - ասաց գյուղացիներից մեկը, մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Խմե, մեռնեմ սրտիդ»։
Մերժեց, բայց խմելուց չհրաժարվեց:
Ըստ լրատվամիջոցների, ժպ-ն կազմակերպված ձևով իր հետ «աջակից» աշխատողների մեծ խումբ է տարել Շիրակի մարզ. «Երևանից եկած մոտ 40 մեքենա հաշվել ենք տեղում: Ամենապարզ հաշվարկով՝ 150-180 մարդ հետը շրջում են. մայկաներով, գլխարկներով «группа поддержки»-ն է: Ամբողջ բեմադրությունների մեջ մասսայականության ու կեղծ ծափերի իմիտացիան հենց այս խմբերն են ստեղծում»,- ասել է աղբյուրը:
Ոստիկանական ողջ ռեսուրսը պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղված է նրա քարոզարշավն ու այցերը կազմակերպելով:
Օրվա վերջին կանգառը Գյումրիում էր, պիտի օրվա ավարտն ազդարարվեր «հուժկու» հանրահավաքով եւ երթով: Սակայն ամեն ինչ իրականում շատ տխուր էր կազմակերպիչների համար: Հանրահավաքը սկսվեց 1 ժամ ուշ, որպեսզի հասցնեին մոտակա գյուղերից մարդ բերեին: Իսկ Գյումրու քաղաքապետարանի տանիքին անվախ ժպ-ն դիպուկահարներ էր կարգել, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ ժպ-ն չի վախենում, ուղղակի սարսափում է։ Ինչպես գրեց Միքայել Միանասյանը. «Գյումրին Նիկոլի սկիզբն էր, իսկ երեկ դարձավ նրա վերջի սկիզբը»


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան