Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենք Քննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը Ի՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքը Կատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներ Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ Ուկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին

Կարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համարՎանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղացՎերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկըՇահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարիԿոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն
Հայաստան

Հարցեր, որ ունեն փաստական պատասխաններ 2- «Մեղրին իրենք տալիս էին…»

 

Այս պատերազմից հետո, երբ կորցրեցինք Արցախի 75 տոկոս տարածքը, երբ ՀՀ պետական սահմանների հարցը անհավանական վիճակում է՝ ադրբեջանցիները գտնվում են ՀՀ սահմանից ներս, դիրքավորվում են, պահանջներ են ներկայացնում.. երբ խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, գործող կառավարությունը ոչինչ չունի ասելու, քան՝ իբր «նախկինները Մեղրին տալիս էին…»:

Այսպիսով՝

«Մեղրու հարցը» որպես թուրք-ադրբեջանական շահ՝ ամերիկացու բերանով

Դեռևս 1992-ին, երբ Արցախի ազատամարտը ծանր ընթացքի մեջ էր, ամերիկացի քաղաքագետ Պոլ Գոբլը մշակել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության», իր կարծիքով՝ «կարգավորման ծրագիր»: Դա ինչ-որ մի խորիմաստ վերլուծություն չէր, այլ ընդամենը բարդ հարցը «տարածքների փոխանակման» պարզունակ մոտեցմամբ «լուծելու» մասին մի օտարերկրացի քաղաքագետի կարծիք:

Որքան էլ որ Պոլ Գոբլը հիշատակվում է որպես «ամերիկացի քաղաքագետ», խնդիրն այն է, որ Մեղրիով «միջանցք» ունենալը թուրք-ադրբեջանական նպատակ ու մղում է՝ Թուրքիայից Նախիջևանով դեպի Ադրբեջան, ապա՝ դեպի Միջին Ասիայի թյուրքախոս երկրներ կապ ստանալու համար: Իսկ «ծրագրի» հեղինակի ներկայացրած ԱՄՆ-ն էլ իր շահը ուներ այն իրականացնելու դեպքում՝ հյուսիսից մեկուսացնում է իր կողմից հակառակորդ ընկալվող Իրանի ելքը դեպի Ռուսաստանի դաշնակից Հայաստան:

Սակայն՝
կարևոր է վերհիշել. «Գոբլի ծրագրի» ձևակերպման պահից երկու տարի անց՝ 1994թ. մայիսի դրությամբ, ադրբեջանական ռազմական ագրեսիային դիմակայող Արցախը ազատագրել էր, ոչ միայն «Լաչինի միջանցքը», այլ նաև Քարվաճառը, Ֆիզուլին, Կուբաթլուն, Ակնան (Աղդամ), Ջաբրայիլը…:

Դրանով «Գոբլի ծրագիրն» ուղղակի իմաստազրկվել էր:

«Մեղրու լեգենդը» «հառնեց» նորից 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ նախագահ Քոչարյանի դեմ աշխատելու տեսանկյունից։ «Մեղրին տալիս են…»-ը հրապարակավ շրջանառության մեջ առաջիններից մեկը դրեց մի կարճ ժամանակ ՊՆ աթոռին նստած Վաղարշակ Հարությունյանը՝ «Ազատություն TV»-ի միջոցով: Ու պատահական չէ, որ այսօր էլ նույն, ըստ էության՝ «աբիժնիկ» (Քոչարյանը նրան աստիճանազրկել էր ժամանակին) գործիչը ու նույն շրջանակները վերաշրջանառում են նույն հորինվածքը:

Մեղրիի հարց, ծրագիր, թուղթ... չի եղել
Եղել է միայն այն, որ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը բանակցային հանդիպումներից մեկի ժամանակ «Գոբլի ծրագրի» նման մի բան ասել է: Սակայն 2000 թվականին ստացել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ և անքննարկելի մերժումը: Եվ այդ կտրուկ մերժման փաստը ապացուցվում է նաև այն իրողությամբ, որ «Մեղրու հարց» որևէ կերպ որևէ արտացոլում երբևէ չի ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպած կարգավորման տարբերակներից մեկնումեկում:

Ի դեպ, այդ տարբերակները վաղուց արդեն գաղտնազերծված ու հրապարակված են:

Այսպիսով՝ «Մեղրին տալիս էին…» սուտը կապել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հետ, երբ Մեղրիի տալ չի էլ եղել՝ ընդամենը այսօրվա Պատերազմի պատճառներից ու հետևանքներից փախչելու, մատը հետ տնկելու անհաջող փորձ է։

Սա արդեն այնքան ակնհայտ է, որ տրամաբանության առումով քննարկումը մարդու համար պիտի վիրավորական լինի։

Մեղրին հարևանական նշանակությունը՝ հայ-իրանական համագործակցության հանգուցակետ

2005 թվին որոշում կայացվեց հիմնովին նորոգել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ռազմավարական նշանակության ճանապարհը: Սկսեց կառուցվել Իրան-Հայաստան գազամուղը և 2007-ի մարտին հանձնվեց շահագործման հանձնվեց: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ՝ իրանական կողմի աջակցությամբ Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապվեցին միմյանց:

Այնինչ հենց այս պատերազմից հետո մեջտեղ բերվեց «Հայաստանի ապաշրջափակում» թեզը, ինչը իրականում նշանակեց Հայաստանի լրիվ շրջափակում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, վտանգի տակ դրեց Իրանի հետ ռազմավարական կապերը:

panorama.am