Ընդամենը երեկ ադրբեջանցիները Վարդենիսի հատվածում խորացան եւս 11 կմ. Հրանտ Բագրատյան
Այնպես է ստացվել, որ ես ոնց որ մարգարե դարձած լինեմ. Ընդամենը երեկ ադրբեջանցիները Վարդենիսի հատվածում խորացան եւս 11 կմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
«Հիմա փաստորեն Կութ եւ Վերին Շորժա գյուղերը շրջափակված են, նրանք այնքան խորացել են: Տեղ կա, որ ադրբեջանական սահմանից մինչեւ մեր մոտ 18 կմ է, այդքան խորացել են: Մի 18 կմ էլ որ գան, Սեւանա լիճն է:
Եթե հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ինքը բոլորին ցույց կտա այն փաստաթղթերը, որոնց մասին ասաց, որ ստորագրելու է: Դա նշանակում է, որ մենք Ադրբեջանին կտանք 6 գյուղ, բայց ինքը գյուղով չի տա, մենք չենք վերցնելու անկլավը, անկլավից հետո հայկական զորք լինի, հետո նորից Ադրբեջանը սկսվի: Իրենք մաքուր վերցնելու են էդ 6 գյուղերը՝ Տավուշի Ոսկեպար, Բաղանիս, Սոֆլու, Բարխուդարլու եւ Արարատի մարզում Քյարքի (Տիգրանաշեն) գյուղերը»,-ասաց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը