Իմ բոլոր համակիրներին, ինձ վստահողներին կոչ եմ անում վաղը՝ հունսի 8-ին, ժամը 10։30-ին լինել Գորիսի հրապարակում. Գորիսի քաղաքապետ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Պարտության խորհրդանիշ հանդիսացող վարչախմբի պատճառով, մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Այս իշխանությունները ցույց են տվել, որ ոչ միայն ունակ չեն հաջողություններ գրանցելու, այլ նաև ունակ են խոշոր պարտությամբ հպարտանալու։ Թշնամին բացահայտ կերպով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և արդեն տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները ի զորու չեն չեզոքացնել մեր երկրին սպառնացող որևէ վտանգ։ Երկրի համար դժվարին ժամանակներում Սյունիքը չի կարող անմասն լինել, քանի որ մենք ամեն օր ականատեսն ենք լինում, թե ինչպես են մեր երկիրը մասնատում և պատառ պատառ բաժին հանում թշնամուն։ Մեզ պատուհասած փորձությունները երբեք չպետք է մեզ թուլացնեն, մենք թևաթափ լինելու իրավունք չունենք, պետք է և կարող ենք զորեղանալ, վերածնվել ու զարգանալ։ ՈՒզում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Հայաստան» դաշինքին․ ինչու՞, որովհետև «Հայաստան» դաշինքի լիդերներն ունակ են ապահովել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ։ Վստահ եմ, որ մեր քաղաքական թիմին հաջողվելու է վստահության, միասնականության առողջ մթնոլորտ ձևավորել և արդար պայքար մղել հանուն մեր երկրի առաջընթացի։ Իմ բոլոր համակիրներին, ինձ վստահողներին կոչ եմ անում վաղը՝ հունսի 8-ին, ժամը 10։30-ին լինել Գորիսի հրապարակում՝ հանդիպելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստան դաշինքի անդամների հետ։ Մենք իրավունք չունենք հուսալքվելու, մեկս մյուսի նկատմամբ հոգատարությամբ պետք է առաջ նայենք և վճռականությամբ երկիրն այս իրավիճակից հանելու ազգային ծրագրով հիմք դնենք ամուր պետություն ունենալու տեսլականին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը