Այս երեք տարում մեր ներդրումները հասան զրոյական վիճակի․ մենք շատ հանգիստ հիմա կարող ենք ապահովել տարեկան 1 մլրդ դոլար ներդրում․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Առաջին ցանկությունս եղել է ազատ, իմ կյանքով ապրելը։ Պետք է խոստովանեմ՝ ամենածանր բեռը նախագահի պաշտոնում ինձ համար եղել է ամենօրյա պատասխանատվության զգացումը։ Այս մասին Սյունիքի Մեղրի քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու՞ է նա թողել ղեկավարի աթոռը։
«Նախագահի պաշտոնում ամեն մարդու դարդը քո դարդն է դառնում․ եթե պատասխանատվության զգացում ունես, պաշտոն զբաղեցնելը ծանր բեռ է, եթե պատասխանատվության զգացում չունես, աթոռ զբաղեցնելը «կայֆ» է»,-ասաց նա՝ նշելով, որ եթե պատասխանատվության զգացումը մեծ է, այն կարող է նաև մաշեցնել․
«Միգուցե այդ ընդմիջումը վատ չի եղել ինձ համար՝ վերագնահատելու լիքը հարցեր, նաև հնարավորություն ստացա ինձ վրա աշխատելու։ Ձեռք եմ բերել նոր գիտելիքներ և փորձ, որոնք, անկասկած, պետք են գալու ՀՀ-ին՝ հատկապես ներդրումային միջավայրը վերափոխելու և ավելի մեծ ծավալի ներդրումներ ՀՀ բերելու համար»,-ասաց նա։
Ըստ Քոչարյանի՝ տնտեսական ճգնաժամի այսօրվա պատճառներից մեկն էլ ներդրումների զրոյացումն է։ «Այս երեք տարում մեր ներդրումները հասան զրոյական վիճակի։ Մենք շատ հանգիստ հիմա կարող ենք ապահովել տարեկան 1 մլրդ դոլար ներդրում։ Մեր ծրագրում մի քիչ ավելի քիչ ենք գրել, բայց իրականում ավելի շատ ենք անելու»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից