«Որևէ արդյունք չկա, ժողովուրդն է վնաս կրել՝ այդքան անասուն անցել է թուրքի կողմ». Կութի գյուղապետ
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում հունիսի 5-ին թշնամին դիմել է հերթական սադրանքի, թշնամին գողացել է գյուղի կովերին։
Թշնամին կրակել է դաշտում կովերին արածեցնող հովվի ձիուն, այնուհետև սպառնալով կովերին քշել է դեպի իր հսկողության տակ գտնվող տարածք։
168.am-ի հետ զրույցում Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն ասաց, որ անասունները, որոնք անցել էին թշնամու տարածք, չի հաջողվել վերադարձնել։
«Անասունները մնում են այտեղ, ուրիշ որևէ բան չեմ կարող ասել, քանի որ հիմա խառն ենք, հավաքվել են դրսում կանգնած ենք, հասկանանք՝ ինչ է լինելու։ Դե աշխատանքներ են տանում անասուններին վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա։ Թշնամին կրակել էր հովվի ձիուն, ձին է վնասվել, հովիվն ընկել է, բայց շատ չի վնասվել։ Ժողովուրդն է վնաս կրել, ու այդքան անասուն անցել է թուրքի կողմ։ Սա առաջին դեպքն է, մոտ 60 կով անցել է թշնամու կողմ»,- եզրափակեց Սիմա Չիտչյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից